211652_close_icon
views-count1906 դիտում article-date 10:14 19-03-2019

Վիտալի Բալասանյանը խնդրում է ներում շնորհել իր դեմ մահափորձ կատարողներին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Որքան մոտենում է Արցախի նախագահի ընտրության օրը, այնքան հավանական թեկնածուներն ավելի են ակտիվանում` փորձելով անուղղակի քարոզարշավ ծավալել: Եվ նրանցից յուրաքանչյուրը որոշ չափով արդեն քարոզչություն է սկսել՝ իր շուրջը համախմբելով մարդկանց: Օրինակ` երեկ Վիտալի Բալասանյանը դիմել է նախագահին իր դեմ մահափորձ կատարողներին ներում տալու խնդրանքով: Արցախում, շատերի կարծիքով, Բալասանյանի այս քայլն իրականում նախընտրական քարոզչական նպատակ է հետապնդում, երբ փորձում է ընտրություններից առաջ մարդասիրական քայլեր անել: Հիշեցնենք, որ Բալասանյանի դեմ մահափորձ էր իրականացվել 2013թ. դեկտեմբերի 29-ին: Մահափորձ կատարելու համար դատապարտվել էին Արա Ավետյանն ու Սերգեյ Հարությունյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր