2360 դիտում
10:37 07-10-2022
Բայդենը ներում է շնորհել թմրախոտ պահելու համար բոլոր դատապարտվածներին
Նախագահ Ջո Բայդենը ստորագրել է հրամանագրեր, որոնք ուղղված են մարիխուանայի հանդեպ դաշնային օրենքները փոխելուն՝ ներում շնորհելով մարդկանց, որոնք դատապարտվել էին դաշնային դատարանների կողմից կանաբիս պահելու հետ կապված իրավախախտումների պատճառով, տեղեկացրել է «Ամերիկայի ձայնը»։
«Հազարավոր մարդիկ այդ պատճառով կարող էին զրկվել աշխատանքից, բնակարանից կամ կրթություն ստանալու հնարավորությունից,- նշվել է Բայդենի հայտարարությունում։- Իմ գործողությունները կօգնեն թեթեւացնել այդ դատավճիռների կողմնակի հետեւանքները»։
Բայդենի գործողությունները համապատասխանում են իր նախընտրական խոստմանը եւ, հավանաբար, դուր կգան ձախ քաղաքական թեւի ընտրողներին նոյեմբերյան միջանկյալ ընտրությունների շեմին, որոնց վրա հույս են դրել դեմոկրատները՝ Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում վերահսկողություն ունենալու համար։
Բայդենը նշել է, որ գլխավոր դատախազ Մերիկա Գարլանդին հանձնարարել է մշակել «վարչական գործընթաց»՝ ներման իրավունք ունեցողներին վկայականներ տալու համար։
Նախագահը նաեւ կոչ է արել նահանգապետերին հետեւել իր օրինակին։
«Մարիխուանա պահելու համար ոչ ոչ չպետք է գտնվի ինչպես դաշնային բանտում, այնպես էլ տեղի կամ նահանգի բանտում այդ պատճառով»,- ասել է նա։
Բայդենը նաեւ նշել է, որ խնդրել է դաշնային գերատեսչություններին սկսել ստուգման գործընթացը, թե ինչպես է մարիխուանան քրեական օրենսդրությունում դեռեւս այնպես դասակարգվում, ինչպես հերոինը՝ համարվելով ավելի ծանր թմրանյութ, քան ֆենտալինը եւ մետամֆետամինը, ասել է նա։
«Անգամ չնայած մարիխուանայի դաշնային եւ պետական կարգավորման փոփոխությանը՝ անօրինական շրջանառության, մարքեթինգի եւ վաճառքի կարեւոր սահմանափակումներն անչափահասների համար պետք է մնան ուժի մեջ,- ասել է Բայդենը։- Շատ կյանքեր են տուժել մարիխուանայի հանդեպ մեր անհաջող մոտեցման պատճառով։ Եկել է այդ սխալներն ուղղելու ժամանակը»։

Նմանատիպ նյութեր
3798 դիտում
23:07 18-03-2019
Վիտալի Բալասանյանը Բակո Սահակյանին խնդրում է ներում շնորհել իր դեմ մահափորձի համար դատապարտվածներին
1735 դիտում
12:54 03-09-2014
1983 թվականին ԱՄՆ-ում սպանության համար դատապարտվածներին անմեղ են ճանաչել ԴՆԹ-ի թեստի շնորհիվ
1656 դիտում
15:43 25-07-2015
Բաշար Ասադը ներում է շնորհել երկրի բոլոր դասալիքներին
Այս բաժնից
913 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները
937 դիտում
20:59 18-12-2024
Մուրմանսկի մարզում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ
886 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը