1554 դիտում
15:36 21-03-2019
Արարատ Միրզոյանը Գերմանիայում քննարկել է ՀՀ-ի համար ԵՄ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու կարեւորությունը
Գերմանիայիում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մարտի 20-ին հանդիպումներ է ունեցել Միջազգային քաղաքականության եւ անվտանգության ինստիտուտում (SWP), որից հետո հանդիպել է Արտաքին գերատեսչության Եվրոպայի գծով պետնախարար Միխայել Ռոթի հետ:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը, ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի կյանքի կոչմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Կողմերն ընդգծել են Արեւելյան գործընկերության դերը Եվրոպական միության համար եւ քննարկել վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու կարեւորությունը:
Հայկական պատվիրակության անդամները մասնակցել են Բունդեսթագի լիագումար նիստին, որտեղ Բունդեսթագի նախագահ Վալտեր Վոլֆգանգ Շոյբլեն ողջունել է Արարատ Միրզոյանին գերմանական խորհրդարանում:
Հայ խորհրդարանականները Զաարլանդի համալսարանի պրոֆեսոր դոկտոր Մանֆրեդ Շմիթի հետ աշխատանքային ճաշի ընթացքում քննարկել են կրթության եւ հետազոտության ոլորտներում հայ-գերմանական հնարավոր նոր համագործակցության շրջանակին վերաբերող հարցեր:
Զաարլանդ երկրամաս ժամանած ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Զաարլուսի քաղաքապետ Պետեր Դեմերը: Օրենսդիր մարմնի ղեկավարը գրառում է կատարել Զաարլուսի քաղաքի պատվավոր հյուրերի գրքում:
Մարտի 21-ին սպասվում է Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության այցը Զաարլանդի համալսարան, որտեղ խորհրդարանի ղեկավարը կհանդիպի ուսանողների հետ: Աշխատանքային օրը կշարունակվի Զաարլանդ երկրամասի խորհրդարանում, որտեղ կքննարկվեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Նմանատիպ նյութեր
871 դիտում
15:54 17-07-2024
Եվրոպական խորհուրդը հաստատեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու առաջարկը
937 դիտում
18:11 13-12-2023
ՀՀ և Էստոնիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման հարցը
706 դիտում
20:22 21-03-2024
ԵԽ Գլխավոր քարտուղարի տեղակալի հետ Կարեն Կարապետյանը քննարկել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»