211652_close_icon
views-count706 դիտում article-date 20:22 21-03-2024

ԵԽ Գլխավոր քարտուղարի տեղակալի հետ Կարեն Կարապետյանը քննարկել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը

Արադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը և Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը Ստրասբուրգ կատարած այցի շրջանակում հանդիպել են Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորգ Բերգեի հետ։ Նախարարի տեղակալը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ԵԽ ստանդարտները ՀՀ արդարադատության նախարարության կողմից քաղաքականության մշակման և իրավական կառուցակարգերի զարգացման անկյունաքարային ու բացարձակ ուղնիշներ եմ:

Նա ընդգծել է, որ ԵԽ և Արդարադատության նախարարության միջև համագործակցությունը կրում է ինստիտուցիոնալ բնույթ և իրացվում է թե՛ ԵԽ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի, թե՛ ԵԽ մոնիթորինգային մարմինների ու կոմիտեների հետ աշխատանքների միջոցով։

Կարեն Կարապետյանը ներկայացրել է Հայաստանում դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ռազմավարական բարեփոխումների ընթացքը և ԵԽ ծրագրերի դերակատարությունն այդ գործում: Հատուկ անդրադարձ է կատարվել ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) հետ կատարված լայնածավալ աշխատանքին, այդ թվում՝ Հայաստանի վերաբերյալ գնահատման չորրորդ փուլի զեկույցի հանձնարարականների կատարման առաջընթացին, հինգերրորդ փուլի զեկույցի մշակման և հաստատման ընթացքին։

Կողմերը քննարկել են նաև Հայաստանում սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացը։ Քննարկվել են Վենետիկի հանձնաժողովի հետ տարվող աշխատանքները դատաիրավական, ընտրական և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում բարեփոխումների շրջանակներում: Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանի անվտանգային խնդիրները։ Կարեն Կարապետյանը ներկայացրել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության երաշխավորմանն առնչվող հարցերը, շնորհակալություն հայտնել այս ուղղությամբ ԵԽ-ի կողմից մեկնարկած նոր ծրագրի համար և ընդգծել ԵԽ շարունակական աջակցության կարևորությունը։

Քննարկվել է նաև ԵՄ հետ վիզաների ազատականացման գործընթացներից բխող համապատասխան իրավական և ինստիտուցիոնալ կառուցակարգերի ամրապնդման ուղղությամբ ԵԽ-Հայաստան համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ միգրացիայի, անձնական տվյալների պաշտպանության և իրավահավասարության ոլորտներում։

Նշվել է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների և ԵԽ-ի միջազգային իրավական գործիքների շրջանակներում համագործակցության կարևորությունը: ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն, շնորհակալություն հայտնելով հյուրերին հանդիպման և ոլորտային զարգացումների ներկայացման համար, բարձր է գնահատել ԵԽ-Հայաստան փոխգործակցության մակարդակը և ընթացիկ բարեփոխումների ոլորտներում համատեղ ջանքերի արդյունքները։ Նա նշել է, որ Հայաստանը շատ կարևոր անդամ պետություն է հանդիսանում ԵԽ համար և վերահաստատել ԵԽ պատրաստակամությունը՝ անվերապահորեն աջակցելու ՀՀ կառավարության կողմից որդեգրված ժողովրդավարական բարեփոխումներին ու Եվրոպական արժեքների և չափանիշների ներդրման ձգտումներին։

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը քննարկել են առաջիկայում կայանալիք բարձրաստիճան հանդիպումներն ու միջոցառումները, այդ թվում՝ ապրիլ ամսին կայանալիք ԵԽ գլխավոր քարտուղարի այցի մանրամասները։

Նմանատիպ նյութեր