211652_close_icon
views-count2862 դիտում article-date 16:22 21-03-2019

«Փաշինյանի ուսապարկը դնել ու տուն գնալն էլ ուղղակի ֆիզիկական մի գործողություն չի, դրան քաղաքական իրադարձություններ պետք է նախորդեն». Հակոբ Սիմիդյան. aravot.am

[url=https://www.aravot.am/2019/03/21/1030251/?fbclid=IwAR01PVa4PAxGRFLGL1fdg06X23rhtD2mq-Q7k1Vob-41evf7Z35nbaKDPQ8]Aravot.am[/url]-ը գրում է. «Հայտնի է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի իրադարձություններից հետո 1 տարի, 4 ամիս ընդհատակում է եղել, որի 11 ամիսն անցկացրել է «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի տանը, մնացած ամիսներին նա տեղից տեղ է տեղափոխվել: «Լոֆթում» Նիկոլ Փաշինյանը իր հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկման ժամանակ ասաց, որ այն ժամանակ Սիմիդյանի միջոցով լուրեր է ստացել,որ ԱԱԾ-ին հրահանգված է՝ իրեն հայտնաբերելու դեպքում ոչ թե ձերբակալեն, այլ իմիտացիա ստեղծեն զինված դիմադրության ու ֆիզիկապես ոչնչացնեն: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում Հակոբ Սիմիդյանին հարցրեցինք՝ այդ տեղեկությունը զուտ մամուլի հրապարակումների վրա՞ էր հիմնված, որ ԱԱԾ-ն ուզում է ոչնչացնել Փաշինյանին, թե՞ այլ աղբյուրի: Նա պատասխանեց. «Երբ ինքը արդեն մեր տանն էր, նաեւ քննարկումները, թե ինչ է խոսվում, ինչ են քննարկում մարդիկ, այդ խոսակցությունները ես, իհարկե, լսում էի եւ փոխանցում էի պարոն Փաշինյանին»: Հարցին՝ այսինքն, ռեալ ինչ-որ բան չի՞ եղել, որ ԱԱԾ-ն ուզել է ֆիզիկապես ոչնչացնել Փաշինյանին՝ Սիմիդյանը պատասխանեց. «ԱԱԾ-ի վերաբերյալ ամեն ինչ եղել է մամուլում, այդ տեղեկությունները մամուլում կային, հրապարակումներ տեսանք, որ ԱԱԾ-ն չի պատրաստվում ուղղակի ձերբակալել պարոն Փաշինյանին, ձերբակալման իմիտացիա է ուզում ստեղծել, բեմադրել, որ դիմադրություն է եղել»: Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանն ասել էր, որ մի անգամ, երբ ընդհատակում այցելել է Նիկոլ Փաշինյանին, կասկածներ են ունեցել, որ իրեն հետեւելով՝ Փաշինյանի տեղը ֆիքսել են ու ստիպված են եղել տեղափոխություն անել: Սիմիդյանն այս առնչությամբ ասաց. «Չգիտեմ տիկին Հակոբյանը որ դեպքի մասին է խոսել, պետք է իմանամ որ դեպքի մասին է խոսել, որ կարողանամ մեկնաբանել»: Հարցին՝ այն ժամանակ, երբ ձեր տանն էր մնում Նիկոլ Փաշինյանը, հաճա՞խ էր նրան այցելում Աննա Հակոբյանը՝ Սիմիդյանը պատասխանեց. «Ես հիմա թույլ տվեք չպատասխանեմ: Կարծում եմ, ճիշտ կլինի, որ դրա մասին Աննա Հակոբյանը եւ պարոն Փաշինյանը մեկնաբանեն: Այն պահին, երբ մեկնաբանության հերթն իմը կլինի, ես ավելի պարզ կասեմ դրա մասին»: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2019/03/21/1030251/?fbclid=IwAR01PVa4PAxGRFLGL1fdg06X23rhtD2mq-Q7k1Vob-41evf7Z35nbaKDPQ8]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր