211652_close_icon
views-count3480 դիտում article-date 18:20 22-03-2019

«Դա ասել ես որպես խմբագի՞ր, որպես օդում կախված լո՞ւր, թե՞ որպես երկրի ղեկավար, որ գիտի՝ վխտում են գործակալները, բայց որևէ իրավական գործողություն դրան չի հետևում». Կարեն Քոչարյան. Aravot.am

[url=https://www.aravot.am/2019/03/21/1030342/?fbclid=IwAR0G-yGg0C07ArNfwutYVUoaxnBdl9pMhBbV-b3DSCJR6maN4cGjVxJs6ro]Aravot.am[/url]-ը գրում է. «Առանձնապես նոր ուղերձ չլսեցի: Ինձ համար բացահայտում էր այն, որ Նիկոլ Փաշինյանը բացի իր նեղ «կրուգից»՝ կարդում է որոշ վերլուծաբանների և լրագրողների գրածներն ու եզրակացություն անում»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, այսպիսի կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նրա համար անընդունելի է այն, որ շահարկվում է, թե ինչու է վարչապետն իր կնոջն իր հետ տանում, և անհասկանալի է, թե ինչու են նրանք արդարանում: Դառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ոչ մի ոլորտում՝ բացի մեկից, որը դուք գիտեք, «պռավալ» է եղել, Կարեն Քոչարյանն ասաց. «Ես կառավարության ղեկավարից չեմ սպասում լսել, թե որտեղ է «պռավալ» եղել, այլ ուզում եմ լսել, թե որտեղ է ձեռքբերում եղել: Ինձ սա ավելի շատ է հետաքրքրում: Եթե ասվում է «պռավալ», ապա կոնկրետ պետք է ասի, որ այստեղ եղել է «պռավալ», և դրա պատասխանատուն անհապաղ հեռացվելու է գործից»: Մանրամասներն՝[url=https://www.aravot.am/2019/03/21/1030342/?fbclid=IwAR0G-yGg0C07ArNfwutYVUoaxnBdl9pMhBbV-b3DSCJR6maN4cGjVxJs6ro] այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր