211652_close_icon
views-count2041 դիտում article-date 22:21 21-03-2019

ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչը մասնակցել է Ֆրանսիայի Տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի հարցերով խորհրդի կողմից կազմակերպված միջոցառմանը

Մարտի 21-ին ՖՄԿ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը Ֆրանսիայի Տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի հարցերով խորհրդի հրավերով մասնակցեց վերջինիս կողմից կազմակերպված, Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա էին Խորհրդի նախագահ Պատրիկ Բերնարսկոնին (Patrick Bernasconi), ՖՄԿ ադմինիստրատոր Ադամա Ուանը (Adama Ouane), Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը, ՖՄԿ անդամ պետությունների դեսպանները, ՖՄԿ օպերատորները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, երիտասարդությունը։ Որպես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահող երկրի ներկայացուցիչ՝ միջոցառմանը ելույթով հանդես եկավ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը։ Նա գոհունակություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա տոնակատարության կապակցությամբ և նշեց, որ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրվան նվիրված տոնակատարությունները տևում են երկու ամիս, որի ընթացքում կայանում են բազմաթիվ մշակութային և կրթական միջոցառումներ։ Իր խոսքում դեսպան Տեր-Ստեփանյանն անդրադարձավ նաև Ֆրանկոֆոնիայի Երևանի գագաթաժողովին՝ ընդգծելով դրա մեծ հաջողությունը, ինչպես նաև գագաթաժողովի համար ընտրված «Ապրել միասին» թեմայի արդիականությունը։ Միջոցառմանը հրավիրված էր հայկական «Երազ» պարային համույթը, որը հանդես եկավ պարային բեմադրությամբ։

Նմանատիպ նյութեր