Որպես անհայտ կորած՝ որոնվում է 20-ամյա աղջիկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները մարտի 17-ից որպես անհայտ կորած որոնում են Արագածոտնի մարզի Լեռնապատ գյուղի բնակիչ՝ 20-ամյա Կարինե Դոլուխանյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա արտաքին նկարագիրն է՝ հասակը՝ մոտ 1.55 սմ, միջին գիրության, օվալաձև, թուխ դեմքով, շրթունքները՝ բարակ, մազերը՝ շագանակագույն։
Որոնվողի հագին եղել է շագանակագույն տաբատ, սպիտակ շապիկ, կապույտ մարզական բաճկոն և սև ճտքավոր կոշիկներ։
Ոստիկանությունը խնդրում է քաղաքացիներին, ովքեր տեղեկություններ ունեն նշված անձի վերաբերյալ, զանգահարեն մոտակա ոստիկանության տարածքային բաժին կամ [b]1-02[/b]։