1904 դիտում
15:53 22-03-2019
Ֆինանսական կառույցների մասնակցությամբ քննարկվել է պետական օժանդակության ծրագրերի ընթացքը. կմեկնարկեն նոր պրոդուկտներ անասնաբուծության ոլորտում
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը խորհրդակցությունն էր հրավիրել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերին միացած ֆինանսական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ինչպես հայտնեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարներ Գառնիկ Պետրոսյանը, Արտակ Քամալյանը և Տիգրան
Ողջունելով ներկաներին՝ Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանդիպումը նպատակ ունի դիտարկել գործող ծրագրերի ընթացքը, անդրադարձ կատարել ֆինանսական կառույցների և գյուղացիական տնտեսությունների կողմից բարձրաձայնվող հարցադրումներին, ինչպես նաև իրազեկել և մտքեր փոխանակել առաջիկայում նախատեսվող նոր պրոդուկտների շուրջ։ Նա մասնավորապես տեղեկացրել է, որ բացի արդեն իսկ կատարված փոփոխություններից նախարարությունն առաջիկայում կմեկնարկի նոր ծրագրեր անասնաբուծության ոլորտում՝ տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների տրամադրման սուբսիդավորման և «խելացի ֆերմաների» ստեղծման համար դրամաշնորհների հատկացման վերաբերյալ, ագրոպարենային սարքավորումների լիզինգի ծրագրից օգտվելու հնարավորություն կընձեռվի նաև ֆիզիկական անձանց։
«Փաստենք, որ պետական սուբսիդավորվող վարկերի պարագայում բացի տոկոսադրույքից սպասարկման կամ այլ վճարներ ֆինանսական կառույցների կողմից չեն գանձվում, մեր կողմից իրականացվող ծրագրերում գործում է փաստացի տոկոսադրույք»,- ընդգծել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալը։
Քննարկման ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել ծրագրերի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման աշխատանքներում բանկերի ներգրավման հարցին։ Գեղամ Գևորգյանը հավելել է, որ շահառուների կողմից հաճախ բողոքներ են հնչում, որ ֆինանսական կառույցները մերժում են սուբսիդավորվող վարկերի տրամադրման հայտերը, փոխարենն առաջարկում են իրենց ավելի թանկ պրոդուկտները։ Մասնակիցները հավաստիացրել են, որ աչալուրջ կլինեն նման դեպքերը բացառելու համար։
Քննարկմանը անդրադարձ է կատարվել նաև 3-15 մլն դրամի սուբսիդավորվող վարկերի դեպքում մինչև որոշակի շեմը առանց գրավի վարկեր տրամադրելու հնարավորությանը, ինչպես նաև մասնակիցների հետաքրքրության տիրույթում գտնվող մի շարք այլ հարցերի։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»