211652_close_icon
views-count1256 դիտում article-date 16:21 17-09-2021

Քննարկվել են անասնաբուծության,մասնավորապես՝ տավարաբուծության ոլորտում նախատեսվող պետական աջակցության նոր ծրագրերը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը սեպտեմբերի 16-ին կազմակերպել էին հանդիպում՝ նվիրված անասնաբուծության ոլորտում պետական աջակցության նոր ծրագրերի քննարկմանը։

Հանդիպմանը մասնակցում էին նախարարության մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ, տավարաբուծության ոլորտում տոհմային գործունեություն իրականացնող և կաթնային տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, օրակարգային հիմնական թեման էր կովերի նորմավորված կերակրման համար անհրաժեշտ համակցված կերերի ձեռքբերման պետական աջակցության ծրագիրը, որը ներկա պահին գտնվում է մշակման փուլում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի ընթացակարգերը, իրականացման մեխանիզմներն ու հնարավոր ռիսկերը։ Մասնակիցները ներկայացրել են մի շարք առաջարկներ, որոնք կգույքագրվեն և հանգամանորեն կուսումնասիրվեն ծրագրի մշակման ընթացքում։

Նմանատիպ նյութեր