1491 դիտում
16:22 22-03-2019
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման հարցերով նախարարին
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 22-ին ընդունել է Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման հարցերով նախարար Պետեր Էրիքսոնի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանն ասել է, որ Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարում և կարևորել Շվեդիայի աջակցությունը երկրում բարեփոխումների իրականացման գործընթացին:
Փոխվարչապետը նաև նշել է, որ Շվեդիայի հետ արդյունավետ փոխգործակցություն է հաստատվել թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերով՝ հատկապես ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պետեր Էրիքսոնն ասել է, որ Հայաստանում զգալի դրական փոփոխություններ են տեղի ունեցել և իրենք ցանկանում են նպաստել երկրի ժողովրդավարության ամրապնդմանը: Նա նշել է, որ Շվեդիան պատրաստվում է երկկողմ աջակցության ծրագրեր իրականացնել Հայաստանի համար:
Զրուցակիցներն անդրադարձել են Կայուն զարգացման նպատակներին, ինչպես նաև Հայաստանի Կայուն զարգացման ազգային նորարարական կենտրոնի գործունեությանը: Այս համատեքստում Տիգրան Ավինյանը ներկայացրել է ներառական աճի մոդելի վրա հիմնված կառավարության ծրագրի առաջնահերթությունները և առաջիկայում իրականացվելիք միջոցառումները:
Քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, թափոնների կառավարման ոլորտներում համագործակցության հնարավորությունները:
Նմանատիպ նյութեր
1246 դիտում
12:51 03-04-2019
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է միջազգային փորձագետների խմբի
919 դիտում
16:43 07-06-2019
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության պատվիրակությանը
Այս բաժնից
805 դիտում
23:27 24-10-2024
Փաշինյանը շահագրգռված չէ «հոկտեմբերի 27-ի» գործի բացահայտմամբ․ Մանե Թանդիլյան
580 դիտում
22:08 24-10-2024
Տիգրան Մկրտչյանն ընդունել է ՀՀ ԳԱԱ գիտաշխատողներին
838 դիտում
22:00 24-10-2024
«Զանգեզուրի միջանցքի» մասով ՀՀ իշխանությունների բառապաշարը բավականին մեղմացել է․ Արմեն Ռուստամյան. aravot.am