26703 դիտում
23:01 22-03-2019
Առաջարկում եմ ԱԺ պատգամավորների աշխատավարձը տալ սահմանում ծառայողներին, իսկ նրանց աշխատավարձը՝ պատգամավորներին. Էրիկ Օհանյան
Արևելյան մարտարվեստների մարզիչ, դերասան, «Armenian Power» մարտական ակումբի հիմնադիր Էրիկ Օհանյանն առաջարկում է պատգամավորներին իրենց աշխատավարձերը տրամադրել սահմաններում աշխատողներին:
«Քանի որ ՀՀ-ում բյուջե չկա, որ սահմանամերձ գոտիներում աշխատողների աշխատավարձը բարձրացնեք, կառաջարկեմ ՀՀ ազգային ժողովի պատգամավորների աշխատավարձը տալ այսօրվա ազգային ծառայողներին՝ սահմաններում աշխատողներին, իսկ նրանց աշխատավարձը տալ ՀՀ պատգամավորներին: Պատգամավորների աշխատանքային ժամը օրվա մեջ 8-12 ժամ է, օրվա վերջ գնում են ուր ուզում են, տեսնում են, ով իրենց սպասում է, արթնանում են անպայման տանը, ուտում են ինչ իրենք ուզում են, շաբաթ և կիրակին անցկացնում են իրենց հարազատների հետ:
Շնորհակալ ենք Ձեր աշխատանքի համար: Այդ ամենի համար ստանում են ամենաքիչ աշխատավարձը երևի 500.000 դրամ, իսկ սահմանում աշխատողը, օրվա մեջ աշխատում է 24 ժամ, ուտում քարից փափուկ, բամբակից պինդ ինչը չի շարժվում, քննում են ավտոմատի հետ, արթնանում դզոտիկում, շաբաթ կիրակին անցկացնում երկուշաբթի, երեքշաբթիի պես: Աշխատավարձ են ստանում՝ ամոթ է, (ծիծաղելի է, շատ ծիծաղելի է): Երկու աշխատանքներն էլ կոչվում են «ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»: Այդ փոփոխությունից հետո կերևա, կաշառքը վերացա՞վ ու ով կմնա ծառայելու:
Լավ, գոնե իրար գումարենք երկուսուկես անենք. Օրինակ՝ 500.000+ամոթա:2= աշխատավարձ», - իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/erik.ohanyan.92/posts/1096190923916505]էջում [/url]գրել է նա:
Նմանատիպ նյութեր
2931 դիտում
18:37 11-06-2014
Ես մեր պատգամավորներին հարգում եմ, իսկ կին պատգամավորներին՝ մի քիչ առավել. Հովիկ Աբրահամյան
1168 դիտում
20:55 16-12-2024
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավորներին, ԱԺ պետական ծառայողներին և աշխատողներին
5806 դիտում
10:22 18-06-2016
ԱԺ պատգամավորների փաստացի աշխատավարձը կնվազի 9000 դրամով, իսկ հանձնաժողովների նախագահներինը՝ 12.000-ով. «168 ժամ»
Այս բաժնից
928 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
952 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»