3011 դիտում
09:24 23-03-2019
Լարված հարաբերություններ Ռուբինյանի և Եղոյանի միջև. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Նոր ձևավորված խորհրդարանում ամեն ինչ չէ, որ «հալած յուղի» նման է գնում. մասնավորաբար, այն հանձնաժողովները, որոնց ղեկավարներն իշխանության ներկայացուցիչներն են, միմյանց նկատմամբ, այսպես ասած, վերապահումներ ունեն:
«Փաստ» թերթի տեղեկություններով, մասնավորաբար բավականին լարված են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի և եվրաինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հարաբերությունները:
Թեպետ «ԱԺ կանոնակարգ» օրենքով ԵՄ հետ փոխհարաբերությունների կանոնակարգման գործառույթը հատկացվեց եվրաինտեգրացիայի հանձնաժողովին, և արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այդտեղ փաստացի անելիք այլևս չունի, այդուհանդերձ, Ռուբինյանը ԱԺ-ի եվրոպական օրակարգում փորձում է Եղոյանից առաջ ընկնել: Օրինակ, Գերմանիայի Դաշնություն կատարած այցի ժամանակ Արարատ Միրզոյանն իր հետ պատվիրակության կազմում ընդգրկեց հենց Ռուբինյանին, այլ ոչ թե Եղոյանին, չնայած Գերմանիայում օրակարգի մի զգալի մասը վերաբերում էր ԵՄ հետ հարաբերություններին:
Դժվար է ասել՝ Ռուբինյանը Եղոյանից ավելի ազդեցի՞կ է, թե՞ ուղղակի հաշվի է առնվել այն հանգամանքը, որ նա գոնե ԱԳ փոխնախարար է եղել, այդ պատճառով Եղոյանից ավելի կոմպետենտ է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
8320 դիտում
09:57 09-06-2019
«Նա հրահրում էր, որ ես իրեն հարվածեմ». «Աշտարակի ձոր» ռեստորանի տնօրենը՝ Արման Եղոյանի հետ կապված միջադեպի մասին
29265 դիտում
15:52 10-03-2021
Այսօր Քրիստինա Եղոյանի հարսանիքն է. exclusivelife.am
2217 դիտում
21:40 17-08-2022
Մբապեի և ՊՍԺ-ի թիմակիցների միջև լարված հարաբերություններ են հաստատվել
Այս բաժնից
1066 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»