211652_close_icon
views-count18176 դիտում article-date 17:26 30-10-2024

Արարատի մարզի Զոդի Բանավանում բախվել են բեռնատար գնացքն ու «Kia» մակնիշի ավտոմեքենան. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, գնացքի և ավտոմեքենայի հերթական բախումն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Արարատի Զոդի Բանավան հատվածում բախվել են «Kia» մակնիշի ավտոմեքենան և գնացքը, որը շահագործվում է այն ժամանակ, երբ գնացքի մասնակցությամբ վթար կամ խափանում է տեղի ունենում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:  

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ:

Լուսանկարները՝  Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր