2243 դիտում
13:08 23-03-2019
Գեղարքունիքի մարզում համապետական շաբաթօրյակին մասնակցում են շուրջ 530 կազմակերպություն, 12 հազար 50 մարդ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքներում, չնայած եղանակային ոչ բարենպաստ պայմաններին, մարտի 23-ի ժամը 9.30-ից մեկնարկել է համապետական շաբաթօրյակը, որում ներգրավված են շուրջ 530 կազմակերպություն, 250 միավոր տեխնիկա, 12 հազար 50 մարդ:
Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանի ներկայացմամբ՝ համապետական շաբաթօրյակին մասնակցում են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզային ու համայնքային ենթակայության հիմնարկների, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, դպրոցականներ եւ ուսանողներ:
«Մաքրվում են փողոցներն ու բակերը, միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհների եզրերը, անտառամերձ տարածքները, աշխատանքներ են տարվում 17 աղբատեղիների փակման ուղղությամբ: Ճանապարհաեզրերից, հանգստյան գոտիների մերձակա տարածքներից, դաշտերում կամ բնակավայրից դուրս առաջացած աղբատեղիներից մաքրված աղբը բեռնվում եւ տեղափոխվում է գլխավոր աղբավայրեր»,-ներկայացրեց Վանիկ Հարությունյանը:
Տեղերում համապետական շաբաթօրյակի ընթացքը վերահսկում են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, մարզպետի խորհրդական Անուշավան Ղազարյանը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, պատասխանատու այլ աշխատակիցներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
Նմանատիպ նյութեր
4022 դիտում
13:05 21-10-2017
Շաբաթօրյակին մասնակցել են 99 հազար մարդ, 1006 կազմակերպություն. ՏԿԶ
33524 դիտում
10:23 23-03-2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավատարիմ իր սկզբունքներին, մասնակցում է համապետական շաբաթօրյակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1974 դիտում
14:51 23-03-2019
Արմեն Սարգսյանը համապետական շաբաթօրյակին մասնակցում է թոռնիկների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
808 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
838 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»