13897 դիտում
15:33 23-03-2019
Ես կտրականապես դեմ եմ, որ Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը անվանափոխվի․ Սերգեյ Համբարձումյան. slaq.am
Ինչպես հայտնի է, Երևանի ավագանու՝ երեկվա արտահերթ նիստում «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն առաջարկել է Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը վերանվանել «Հայ-ռուսական գեղասահքի դպրոց»:
Առաջարկության համար , ըստ Անի Խաչատրյանի, իբրև հիմք է հանդիսացել՝ ՌԴ Դաշնային ժողովի հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Իրինա Ռոդնինայի՝ փետրվարի 26-ին Բաքվում հակահայկական միջոցառմանը մասնակից լինելը և նրա ելույթը:
Ի դեպ, Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը կառուցվել և անհատույց Երևանի քաղաքապետարանին է նվիրաբերվել ռուսաստանաբնակ հայազգի գործարար և բարերար, «ՄոնԱրխ» ընկերությունների խմբի հիմնադիր և գլխավոր տնօրեն Սերգեյ Համբարձումյանի սեփական միջոցներով և աջակցությամբ: Այդ նախագծի իրականացման համար մեր հայրենակիցը ներդրել է 7.5 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցի բացման արարողությունը տեղի է ունեցել 2015 թվականին: Թե որքանով է արդարացված Իրինա Ռոդնինայի անվան դպրոցի անվանափոխումը և կողմ է արդյո՞ք նման առաջարկի ընդունմանը` դպրոցի հիմնադիր Սերգեյ Համբարձումյանը, [url=http://www.slaq.am/arm/news/1306897/?fbclid=IwAR2tHvrIomLw6To3zf3Mu8L4V9BVgicbROAOTz80gVnFKIVfuO2mbzYxs0w]Slaq.am[/url] լրատվական կայքի լրագրողի հետ զրույցում նա իր դիրքորոշումը հայտնեց:
[b]- Պարոն Համբարձումյան Երևանի քաղաքապետարանի երեկվա նիստում քննարկվել է ՝ Ձեր շնորհիվ և միջոցներով կառուցված Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը անվանափոխելու և փոխարենը Հայ-ռուսական գեղասահքի դպրոց անվանելու առաջարկը. Դուք՝ որպես հիմնադիր, կո՞ղմ եք արդյոք նման առաջարկի ընդունմանը .
[/b]
- Ես կտրականապես դեմ եմ, որ գեղասահքի դպրոցի անվանումը փոխվի, քանի որ այդ դպրոցի կառուցման հենց սկզբից քննարկումներ են եղել Իրինա Ռոդնինայի հետ և նրա հետ միասին մենք որոշել ենք կառուցել այդ դպրոցը, որպես նվեր Երևանին, որպես նվեր մեր երեխաներին և երբ դպրոցը ես կառուցել և նվիրել եմ Երևանի քաղաքապետարանին․ եղել է նախապայման իմ կողմից և միակ նախապայմանը , որ դպրոցը պետք է կրի Իրինա Ռոդնինայի անվանումը և այն չպետք է անվանափոխվի։
Իրինա Ռոդնինան Ռուաստանի Դաշնության Պետդումայի անդամ է և կարող է ունենալ քաղաքական տարբեր հայացքներ, նա նաև կուսակցական է և տարիներ շարունակ տիկին Ռոդնինան եղել է մեր ժողովրդի բարեկամը։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.slaq.am/arm/news/1306897/?fbclid=IwAR2tHvrIomLw6To3zf3Mu8L4V9BVgicbROAOTz80gVnFKIVfuO2mbzYxs0w]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
2577 դիտում
15:55 25-11-2015
Երևանի ավագանին հավանություն տվեց Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի բացման նախագծին
6911 դիտում
09:52 06-12-2015
Մայրաքաղաքում բացվել է Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցը. ֆոտոռեպորտաժ
10674 դիտում
14:15 12-12-2017
Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում նոր սառցե ներկայացում է տեղի ունեցել
Այս բաժնից
1288 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
841 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար