211652_close_icon
views-count3400 դիտում article-date 19:51 23-03-2019

Պատմական իրադարձություն. Ավստրալահայ Գլեդիս Բերեջիկլյանը՝ Նոր Հարավային Ուելսի առաջին ընտրված կին վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը Նոր Հարավային Ուելս նահանգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հաղթանակ է տոնել՝ դառնալով այդ նահանգի առաջին ընտրված կին վարչապետը: Նշենք, որ հայուհին 2017-ից արդեն իսկ զբաղեցնում էր Նոր Հարավային Ուելսի վարչապետի պաշտոնը: Այդ ժամանակ Լիբերալ կուսակցության առաջնորդ Մայք Բայրդը հրաժարական էր տվել, և կուսակցության անդամները միաձայն նոր առաջնորդի և նահանգի ղեկավարի պաշտոնում ընտրել էին հենց Գլեդիսին: «Ես անասելիորեն հպարտ եմ այն վայրի համար, որտեղ մենք ապրում ենք: Եվ ամենակարևորն ինձ համար այն է, որ անկախ նրանից, թե ինչ ծագում ունես, որտեղ ես ապրում ու ինչ պայմաններում՝ այս նահանգում յուրաքանչյուրն ունի հնարավորություն լինելու լավագույնը»,- ասել է Բերեջիկլյանը հաղթանակից հետո իր կողմնակիցների առջև ունեցած ելույթում: Նշենք, որ Գլեդիսն ազատ խոսում է հայերեն և սերտ կապեր է պահպանում Ավստրալիայի հայ համայնքի հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր