36362 դիտում
10:44 24-03-2019
Ավտովթար Արարատի մարզում. բախվել են 27–ամյա վարորդի BMW X5-ն ու 29-ամյա վարորդի 06-ը. 06-ը կողաշրջված վիճակում հայտնվել է առվակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 22-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 17:30-ի սահմաններում Դալար-Արտաշատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Արարատի մարզի Բուրաստան գյուղի բնակիչ, 29-ամյա Սարգիս Սարգսյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 FO 368 համարանիշի և Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ, 27-ամյա Էդգար Պետրոսյանի վարած BMW X5 մակնիշի 36 AV 396 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի ուղևոր, Արարատի մարզի Մրգավան գյուղի բնակիչ, 29-ամյա Հակոբ Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատ բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով 06-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել առվակում:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատարն Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիով խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+