211652_close_icon
views-count70404 դիտում article-date 15:10 24-03-2019

Նոր մանրամասներ Սպիտակի Շենավան գյուղում հնչած կրակոցներից. պատճառը եղել է գյուղապետի ընտրությունները. ոստիկանների ու քննիչների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է վենդետան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներչով հարուցված քրեական գործի շրջանակում Լոռու մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված քննիչների և ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողներն ու վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանի, ինչպես նաև ոստիկանության Սպիտակի բաժնի քրեական հետախուզության ու համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները՝ Սպիտակի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ, պարզել են երեկ՝ մարտի 23-ին, Շենավան գյուղում կրակոցներ արձակողների և վիճաբանության մասնակիցների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել նույն գյուղի բնակիչներ, 53-ամյա Հայկ Դունամալյանը՝ «գլխի շրջանի հրազենային վնասվածք հարցականով, գլխուղեղի արյունազեղում հարցականով» ախտորոշմամբ, 22-ամյա Արմեն Դունամալյանը՝ «աջ դաստակի հրազենային թափանցող վնասվածք ախտորոշմամբ» և 31-ամյա Իշխան Դունամալյանը՝ «ձախ թիակի հրազենային վնասվածք, գլխի ծոծրակի շրջանի վնասվածք» ախտորոշմամբ: Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 18:00-ի սահմաններում Շենավան գյուղի ծայրամասում՝ Շենավան գյուղից դեպի Արևաշող գյուղ տանող դաշտամիջյան հատվածում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նշված վիրավորների և համագյուղացիներ, 27-ամյա Հովհաննես Միրզոյանի, 21-ամյա Վալենտին Միրզոյանի, 41-ամյա Ալեքսանդր Միրզոյանի, 28-ամյա Մխիթար Մխիթարյանի և Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի բնակիչ, 43-ամյա Արայիկ Կարապետյանի միջև: Վիճաբանության ժամանակ հրազենից արձակված կրակոցներից Ա. Հ. և Ի. Դունամալյանները ստացել են հրազենային վնասվածքներ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Հ. Վ. Ա. Միրզոյաններին, Մ. Մխիթարյանին, Ա. Կարապետյանին հայտնաբերելու ուղղությամբ: Կան նաև տեղեկություններ, որ նշված միջադեպին այլ անձինք նույնպես մասնակցություն են ունեցել, որոնց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ Լոռու մարզի ոստիկանները նույնպես ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները մինչև լուսաբաց կատարել են հսկայածավալ օպերատիվ- հետախուզական և քննչական միջոցառումներ, որի արդյունքում լսել են նաև Հայկ Դունամալյանի եղբորը՝ Շենավան գյուղի բնակիչ, 51-ամյա Հովհաննես Դունամալյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինը նույնպես ներկա է եղել միջադեպին և տեսել է, որ Ա. Կարապետյանը ձեռքին եղած ատրճանակով հարվածներ է հասցրել իր եղբոր՝ Շենավան գյուղի բնակիչ, 46-ամյա Վոլոդյա Դունամալյանի դեմքին՝ պատճառելով վնասվածք, որից հետո Ա. Կարապետյանը նույն ատրճանակից կրակել է Հայկ Դունամալյանի գլխին, ով ստացել է հրազենային վնասվածք: Դրանից հետո Ա. Կարապետյանը կրակել է իր ուղղությամբ, սակայն վրիպել է, գնդակն իրեն չի դիպել: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկանության Սպիտակի բաժին է դիմել Շենավան գյուղի բնակիչ, Վ. Միրզոյանի մայրը՝ 45-ամյա Դիաննա Տոնոյանը և հայտնել, որ իրենց տան մոտ այդ վիճաբանության ժամանակ Վոլոդյա Դունամալյանը փայտյա ձողերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին, իսկ նույն գյուղի բնակիչ, 50-ամյա Արտաշես Դունամալյանը փայտյա ձողով հարվածներ է հասցրել իր աջ ձեռքին, իսկ նույն գյուղի բնակիչ, 18-ամյա Կոլյա Դունամալյանն էլ փայտյա ձողով նույնպես մի քանի անգամ հարվածել է իրեն: Գ. Շամշյանի տեղեկություններվ՝ Սպիտակի ոստիկանները հայտնաբերել են Դ. Տոնոյանի մատնանշած անձանց Ա.Կ. և Վ. Դունամալյաններին, ովքեր այնուհետև բաց են թողնվել: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև ВАЗ 2106 մակնիշի 34 TV 361 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան վնասվածքի հետքեր, կոտրված են կողային ապակիները և այն քննիչի որոշմամբ տեղափոխվել է ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Մի քանի գյուղացիներ էլ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առջև խոսել, ֆոտոլրագրողին ասել էին, որ վիճաբանության պատճառը եղել է աղբ թափելը, սակայն ասում էին, նաև, որ դա պատրվակ է եղել, հիմնական պատճառը եղել է գյուղապետի ընտրությունները ու եթե գիշերը ոստիկաններն ու քնիչները օպերատիվ չգործեին, ապա վենդետա էր լինելու: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/03/23/1120514/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 23-ին կրակոցներ էին հնչել Լոռու մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում, Սպիտակի բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի: Հիվանդանոց էր ժամանել ոստիկանության Լուռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել էին, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Շենավան գյուղից: Գյուղ էին ժամանել ոչ միայն ոստիկանության ծառայողները, այլ նաև՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Սպիտակի քննչական բաժնի քննիչները՝ մարզիչ քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի և Սպիտակի քննչական բաժնի պետ Փանոսյանի գլխավորությամբ: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել էր նաև Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը: Փաստի առթիվ Ա. Մանթաշյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ, որտեղ էլ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վիրավորների ինքնությունը, ինչպես նաև դեպքի վայրը, որտեղ հնչել են կրակոցները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Սպիտակի հիվանդանոցից վիրավորներից երկուսին տեղափոխել էին Վանաձորի բժշկական կենտրոն: Ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Սպիտակի ծառայողները՝ սանրելով տարածքը, դեպքի վայրում հայտնաբերել էին «Մակարով» տեսակի ատրճանակից և ինքնաձիգից արձակված մի քանի պարկուճ: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր