3010 դիտում
17:22 24-03-2019
Եթե ճանապարհին «արկած» չլինի, 6 ամիս հետո Պոլսո Հայոց պատրիարք կունենանք, բայց պետական միջամտությունն այս գործընթացին չի բացառվում. Սահակ Մաշալյան. Tert.am
Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական խորհրդի նախագահ Սահակ Մաշալյանի խոսքով՝ պատրիարքական ընտրությունների վերաբերյալ որևէ պաշտոնական կանոնագիրք չկա: Նա այս մասին նշեց [url=https://www.tert.am/am/news/2019/03/24/sahak-mashalyan/2955892]Tert.am-[/url]ի հետ զրույցում՝ անդրադառնալով առաջիկայում սպասվող Պոլսո պատրիարքական ընտրությունների գործընթացին:
«1863թ․ հայկական Սահմանադրության ուղիներով ենք գնում: Ըստ դրա՝ եթե պատրիարքի աթոռը թափուր է, պետք է քաղաքական և կրոնական ժողովները հավաքվեն և տեղապահ ընտրեն: Բայց քաղաքական ժողով մենք չունենք: Հետևաբար կրոնավորները պետք է լինեն: Բայց դա էլ մի բարդություն է»,- ասաց նա:
Սահակ Մաշալյանը պատմեց, որ սրանից առաջ եղած չորս պատրիարքները փոխանորդներով են ընտրվել, փոխանորդներն են կազմակերպել այդ ընտրական շրջանը: «Հետևաբար պետք է Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի քառասունքն անցնի: Այնուհետ մենք՝ եկեղեցականներս, պետք է որոշենք, թե ինչպես պետք է շարունակվի ընտրություններին նախապատրաստվելը՝ տեղահայո՞վ, թե՞ փոխանորդով:
Երբ որ դա որոշվի, տեղապահի ընտրությունները կլինեն, և անմիջապես ընտրությունների նախաձեռնակ մարմին է ընտրվելու, և ընտրության աշխատանքները կսկսվեն»,- ասաց նա՝ նշելով, որ տեղապահի ընտրությունների գործընթացը՝ տեղապահին կամ փոխանորդին հանձնելու հարցը պետք է հստակեցնեն հոգևորականները և համայնքը:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/03/24/sahak-mashalyan/2955892]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2988 դիտում
16:32 09-12-2019
Պոլսի հայ համայնքը պատրիարք է ընտրում. նախնական արդյունքների հրապարակումից հետո մեծ շանսեր ունի Սահակ Մաշալյանը
Այս բաժնից
670 դիտում
18:05 24-10-2024
Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին
523 դիտում
17:53 24-10-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին
658 դիտում
17:31 24-10-2024
Քննիչն ու դատախազը պետք է սարսափեն դատական ակտը չկատարելու մտքից. փաստաբան