3062 դիտում
17:17 25-03-2019
Հակոբ Սերոբյան. Աշխարհի Գավաթի արդյունքից գոհ եմ
Հայ մարմնամարզիկները Դոհայից վերադարձել են Հայաստան, որտեղ մասնակցում էին Աշխարհի Գավաթի խաղարկությանը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ամփոփել է մարզիկների ելույթները:
«4 մասնակցով էինք մեկնել Դոհա: Բոլորն էլ անցան եզրափակիչ. դա 100 տոկոսանոց արդյունք է: Շատ գոհ եմ տղաների ելույթներից: 3 մեդալը մեծ նվաճում է: Հատկապես ուրախացրեց և զարմացրեց Արթուր Դավթյանը:
Նա մրցումային առաջին օրը ձգել էր ոտքը և վերջինիս մասնակցությունը հարցականի տակ էր: Եզրափակիչի օրը խնդրեց, որպեսզի մասնակցի՝ հավատացնելով, որ իրեն լավ է զգում: Ինքներդ էլ տեսաք՝ ոչ միայն մասնակցեց, այլև՝ բրոնզե մեդալակիր դարձավ»:
Ծրագրերի մասին խոսելիս Սերոբյանը նշեց, որ մինչև Եվրոպայի առաջնությունը մեկ հավաք էլ կանցկացնեն.
«Ապրիլի 28-ին մեկնում ենք Թբիլիսի, որտեղ 10-օրյա հավաք կանցկացնենք և կմեկնենք Լեհաստան՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը, որը վարկանիշային է Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերի համար»:
Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը և Վիգեն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Դոհայում ավարտված մարմնամարզության Աշխարհի Գավաթի խաղարկությունում մեր մարմնամարզիկները նվաճել էին 3 մեդալ:
Բրոնզե մեդալակիրներ էին դարձել Արթուր Դավթյանը (հենացատկ) և Վահագն Դավթյանը (օղակներ), իսկ Արթուր Թովմասյանը նվաճել էր արծաթե մեդալ (օղակներ): Նժույգթափերում Հարություն Մերդինյանը 5-րդ տեղն էր զբաղեցրել:
Նմանատիպ նյութեր
2116 դիտում
19:57 17-04-2019
Հակոբ Սերոբյանը և Վահագն Դավթյանը գոհ են ԵԱ-ի արդյունքից
5577 դիտում
22:30 05-03-2017
Հակոբ Սերոբյան. Ես գոհ եմ հավաքականի տղաներից
2589 դիտում
16:57 23-07-2016
Տոմաս Տուխել. Շատ գոհ եմ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղի արդյունքից
Այս բաժնից
2326 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2989 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2500 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում