1485 դիտում
20:04 25-03-2019
Հայաստանը մասնակցել է Լայպցիգի գրքի ամենամյա տոնավաճառին
Մարտի 21-24-ը Գերմանիայի Լայպցիգ քաղաքում տեղի ունեցավ ամենամյա Գրքի միջազգային տոնավաճառը, որին ՀՀ մշակույթի նախարարության կազմակերպմամբ և ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության ու Երևանի «Գյոթե կենտրոնի» աջակցությամբ այս տարի ևս մասնակցեց Հայաստանը:
Հայկական տաղավարում ներկայացված էին հայ դասական և ժամանակակից գրողների, նկարիչների ստեղծագործություններ, Հայաստանի և հայոց պատմության վերաբերյալ տեղացի և օտարազգի հեղինակների աշխատանքներ՝ հայերեն, գերմաներեն և այլ լեզուներով:
Փառատոնի շրջանակներում կայացան Թորստեն Ֆլայգի, Զառա Սաֆարյանի՝ համապատասխանաբար Հայաստանի և հայկական խոհանոցի մասին գերմաներեն լեզվով հրատարակված գրքերի, ինչպես նաև Արամ Պաչյանի, Գրիգի, Հովհաննես Երանյանի գրքերից գերմաներեն թարգմանված հատվածների ընթերցանություններ, որոնք արժանացան ունկնդիրների բարձր հետաքրքրությանն ու դրական արձագանքին։
Տոնավաճառի շրջանակներում Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանն առանձնազրույց ունեցավ Տոնավաճառի գլխավոր տնօրեն Օլիվեր Ցիլլեի հետ։ Վերջինս գոհունակությամբ արձանագրեց Հայաստանի մասնակցության ակտիվացումն այս տարի։ Դեսպանը հանդիպումներ ունեցավ նաև խոշորագույն հրատարակչությունների ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին արդյունավետ համագործակցության հեռանկարները և պայմանավորվածություններ ձեռք բերվեցին այդ ուղղությամբ գործնական քայլերի շուրջ։
Տեղեկանք. Ամեն տարի մարտ ամսին անցկացվող Լայպցիգի Գրքի միջազգային տոնավաճառն իր մասշտաբներով երկրորդն է Գերմանիայում՝ Ֆրանկֆուրտի Գրքի տոնավաճառից հետո: Դեռևս 17-րդ դարում սկիզբ առած այս ավանդույթն այսօր հնարավորություն է ընձեռում ավելի քան 200.000 այցելուներին ծանոթանալու Գերմանիայի և բազմաթիվ այլ երկրների շուրջ 2500 հրատարակչությունների կողմից ներկայացված ամենատարբեր բնույթի գրականությանը, մասնակցելու քննարկումներին անձամբ հեղինակների և հրատարակչությունների ղեկավարների հետ: Լայպցիգի Գրքի տոնավաճառը լուսաբանվում է մի քանի հազար տեղական և օտարերկրյա լրագրողների և բլոգերների կողմից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
4341 դիտում
12:59 19-03-2018
Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Լայպցիգի Գրքի ամենամյա տոնավաճառին
850 դիտում
13:54 23-06-2024
Քննարկվել է Լայպցիգի գրքի ցուցահանդես-տոնավաճառին Հայաստանի հնարավոր մասնակցության հարցը
Այս բաժնից
883 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
901 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»