211652_close_icon
views-count1698 դիտում article-date 14:15 26-03-2019

Արտակ Դավթյանը ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակներում հանդես է եկել դասախոսությամբ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվող օպերատիվ հավաքի շրջանակում մարտի 26-ին «ՀՀ զինված ուժերում առկա վիճակը և զարգացման ուղղությունները» թեմայով դասախոսությամբ հանդես եկել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դասախոսության ընթացքում մասնակիցներին ներկայացվել են վերջին շրջանում զինված ուժերում իրականացված և ընթացիկ աշխատանքները, մասնավորապես՝ զորքերի պատրաստության, մարտական հերթապահության արդյունքները, ուսումնամարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերը: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը նշել է, որ ՀՀ զինված ուժերի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են գտնվում բանակի՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր միջոցներով համալրման, մարտական հերթապահության կրման պայմանների կատարելագործման աշխատանքները և փաստել, որ այս ուղղությամբ արձանագրվել են շոշափելի արդյունքներ:

Նմանատիպ նյութեր