211652_close_icon
views-count2540 դիտում article-date 19:41 09-01-2020

Արտակ Դավթյանը ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը

Հունվարի 9-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2019 թվականին կատարված աշխատանքները, մատնանշվել 2020-ին պլանավորված հիմնական միջոցառումները, դրանց կատարման առանձնահատկությունները: Այս մասին հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից։ Քննարկվել է նաեւ տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել 2019 թվականի ընթացքում ի հայտ եկած թերությունների շտկման, հունվար ամսվա ընթացքում պլանավորված միջոցառումների պատշաճ կատարման վերաբերյալ

Նմանատիպ նյութեր