211652_close_icon
views-count32164 դիտում article-date 23:22 26-03-2019

Արարատի մարզի ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերեցին «Բույանին» և նրա քուռակին՝ «Զազոյին» գողացած ու մորթած ղասաբներին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 23-ին Արարատի մարզում տեղի ունեցած գողության փաստով: Այդ օրը ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ, 59-ամյա Հակոբ Եդիգարյանը և հայտնել, որ նույն օրը ժամը 00:10-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում, իր տնամերձ հողամասի ցանկապատի վրայով անցնելով, անհայտ անձը կամ անձինք մտել են անասնագոմ և այնտեղից գողացել իրեն պատկանող «Բույան» անունով ձին և «Զազո» անունով քուռակը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ոստիկանները, «Բույանի» ու «Զազոյի» տերը, գնալով հետքերով, հայտնաբերել են ձին ու քուռակը մորթված վիճակում՝ Մրգանուշ գյուղում գտնվող ոմն Լյովայի անասնագոմում: Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ ոմն Լյովան Մրգանուշ գյուղի բնակիչ, 47-ամյա Լյովա Խաչատրյանն է: Տուժածը ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 2 մլն դրամի վնաս: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Արարատի վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արման Գասպարյանի գլխավորությամբ), ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները համատեղ բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են Լ. Խաչատրյանին և նրա համագյուղացի, 40-ամյա Կարեն Խաչատրյանին, ովքեր բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել են ոստիկանության Արտաշատի բաժին և խոստովանական բացատրություն տվել: Պարզվել է նաև, որ «Բույանին» ու «Զազոյին» գողանալու ժամանակ նրանց հետ է եղել նաև Կ. Խաչատրյանի աներորդին՝ Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ, 37-ամյա Կամո Մինասյանը, ովքեր գողանալով ձին ու քուռակը՝ մորթել են, սակայն չեն հասցրել իրացնել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լ. և Կ. Խաչատրյանները ստորագրությամբ բաց են թողնվել, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Կ. Մինասյանին հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր