2389 դիտում
16:54 27-03-2019
Հայաստանը կփորձի զենքի համաշխահային շուկայում սեփական արտադրանքի առաջարկ ունենալ․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանը փորձարկման կենթարկի ռազմարդյունաբերության ոլորտում եղած մշակումները և, դրանց մարտունակությանը համոզվելուց հետո, սերիական արտադրություն կունենա, որը միտված կլինի արտահանմանը: Այս մասին Ազգային ժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց, թե ինչ աշխատանքներ են իրականացվել ռազմական արդյունաբերության ուղղությամբ:
«Ռազմարդյունաբերական համալիրն այն ոլորտներից է, որտեղ մենք, մասնավորապես հետազոտական աշխատանքի ոլորտում հատկացված քիչ գումարները, շատ դժվարությամբ ենք ծախսում կամ չենք կարողանում ծախսել: Պարզվում է, որ այդ գումարը ծախսելու համար պետք են որոշակի ինֆրաստրուկտուրաներ, առաջին հերթին մասնագիտական կարողություններ: Եվ մենք այդ խնդիրն ունենք: Մեր քաղաքականությունն այն է, որ պետք է լուրջ ֆինանսավորում հատկացնենք ռազմարդյունաբերությանը, որպեսզի սայլը տեղից շարժվի: Այսօր որոշ հաջողություններ ունենք, ունենք որոշ մշակումներ, որոնք կարող են արդյունքում դառնալ շատ լուրջ սերիական արտադրություն: Բայց հիմա այս փուլում մեր խնդիրն է փորձաքննության ենթարկել այդ մշակումները, համոզվել դրանց մարտունակության մեջ, և երբ համոզվենք դրանց մարտունակության մեջ, կսկսենք դրանց սերիական արտադրությունը»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ սերիական արտադրությունը սկսելիս պետք է հաշվի առնել, որ միայն հայաստանյան շուկայում բավարարվելու պարագայում այդ արտադրության համար հեռանկար չի ստեղծվելու: Այն պետք է միտված լինի արտահանմանը: «Զենքի շուկան աշխարհում շատ մեծ շուկա է, և մենք պետք է փորձենք այդտեղ առաջարկ ունենալ»,-նշեց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ կառավարության կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու կարևոր նպատակներից մեկն այն է, որ ռազմարդյունաբերական համալիրի ամբողջ փիլիսոփայությունն ու տրամաբանությունը փոխվի:
«Օրինակ` եթե մենք արտադրում ենք զենքի մի տեսակ, որը շատ վաղուց արդեն տարբեր տեղեր արտադրվում է, ապա, անկեղծ ասած, դա ռազմարդյունաբերական համալիր չեմ համարում: Մեր պատկերացմամբ` ռազմարդյունաբերական համալիրը պետք է հիմնված լինի նոր տեխնոլոգիաների վրա: Պետք է նոր բան ստեղծել»,- ասաց վարչապետը
Նմանատիպ նյութեր
1288 դիտում
13:50 09-02-2021
Իրանական տեխնոլոգիական պատվիրակությունը կփորձի խթանել իրանական արտադրանքի առաջխաղացումը Հայաստանում
2238 դիտում
10:52 10-03-2021
Նավթի համաշխահային գները նվազել են
Այս բաժնից
2281 դիտում
23:18 19-01-2025
Հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները. ՆԳՆ
2029 դիտում
23:01 19-01-2025
Մահացել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պապը
754 դիտում
22:21 19-01-2025
Վերին Լարս տանող ճանապարհը 2 ուղղությամբ փակ է բեռնատարների համար