Շիրակի մարզում հրդեհ է բռնկվել Փանիկի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարի տանը. ժամանել են Արթիկի՝ մեծ թվով հրջեջ-փրկարարներ.
Երեկ՝ մարտի 27-ին, արտակարգ դեպք տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 00:20-ի սահմանններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Փանիկ գյուղի տներից մեկում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով՝ հերթափոխի պետ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել նույն գյուղի 3-րդ փողոցի 3-րդ փակուղու 6-րդ տան տանիքում:
Հրշեջներն ու գյուղացիները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խուբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պրոֆիկալտիկայի ավագ տեսուչ Գալստյանի գլխավորությամբ:
Փասռի առթիվ ոստիկանության Արթիկի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է Փանիկի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար 44-ամյա Նորայր Առաքելյանին:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: