Դեպի Ռուսաստան այցերի նրբերանգները. Արմեն Սարգսյանը պաշտոնավարման ընթացքում ՌԴ է այցելել 11 անգամ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Տևական ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ակտիվ շրջագայում էր՝ հաճախակի այցելելով օտարերկրյա պետություններ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում միայն ՌԴ այցելել է 11 անգամ, նրան սպասարկել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան դիվանագիտական անձնակազմը:
Սարգսյանը ՌԴ-ում ունեցել է հանդիպումներ, սակայն ոչ բոլոր այցերի մասին է եղել պաշտոնական հաղորդագրություն: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը նախագահականից պատասխանել են, որ Արմեն Սարգսյանը ՌԴ մեկ անգամ է աշխատանքային այցով մեկնել՝ 2018թ. հուլիսի 13-16-ը՝ Մոսկվայում մասնակցելով ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողությանը:
Սակայն, ըստ նախագահականի. «Քանի որ Հայաստանն ունի դեպի Եվրոպա ուղիղ չվերթների սահմանափակ հնարավորություններ, որոշ արտասահմանյան երկրներ այցեր կատարելիս ՌԴ մայրաքաղաք Մոսկվան օգտագործվել է որպես տարանցիկ քաղաք»: Եվ նախագահականից տեղեկացրել են, որ այդ այցերի ընթացքում նա երկու անգամ ոչ պաշտոնական հանդիպում-ճաշ է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Լավրովի և փոխնախարար Կարասինի հետ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]