211652_close_icon
views-count2094 դիտում article-date 13:33 29-03-2019

Լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կթույլատրվեն միայն 24-ից մինչև 06-ն ընկած ժամանակահատվածում

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով նախատեսվում է ընդլայնել շահումով խաղերը, ինտերնետ շահումով խաղերը, խաղատները, վիճակախաղերը և տոտալիզատորները գովազդելու համար օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները, ինչպես նաև դրանք խախտելու համար կսահմանվի տուգանք նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով։ Նախարարը նշեց, որ գովազդը կարգելվի իրականացնել մանկապատանեկան, կրթական, բժշկական, սոցիալական կայքերի միջոցով։ Ըստ որոշման նախագծի՝ լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 24:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում:

Նմանատիպ նյութեր