211652_close_icon
views-count1651 դիտում article-date 23:10 29-03-2019

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում շախմատի մրցաշար է անցկացվել

Մարտի 27-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների միջև անցկացվեց ներհիմնարկային հերթական շախմատային մրցաշարը: Շուրջ երկու տասնյակ դատապարտյալների միջև ընթացող պայքարում հիանալի արդյունք ցույց տվեց և հաղթող ճանաչվեց Ռ. Գևորգյանը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ա. Մինասյանը, իսկ Վ. Կարապետյանը եզրափակեց լավագույն եռյակը: Քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Վ․ Առաքելյանը շնորհավորեց 1-ին երեք մրցանակային տեղերը զբաղեցրած դատապարտյալներին և նրանց պարգևատրեց պատվոգրերով՝ մաղթելով նորանոր նվաճումներ։ [b] ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր