211652_close_icon
views-count6918 դիտում article-date 21:03 11-06-2019

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ցմահ դատապարտյալների միջև արագ շախմատի մրցաշար է անցկացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 11-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ՀՀ արդարադատության նախարարության, Քրեակատարողական ծառայության և ՀՀ շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպվեց դատապարտյալների վերասոցիալականացմանն ուղղված հերթական միջոցառումը՝ արագ շախմատի մրցաշար, որը մեծ ոգևորությամբ ընդունվեց դատապարտյալների շրջանում: Շախմատային մրցաշարի մրցավարն էր Յուրա Ղազարյանը: Ներկա էին նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը, ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Կարեն Հակոբյանը, ՀՀ ԱՆ ՔԿԾ պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանը և հայ շախմատիստ, գրոսմայստեր, Հայաստանի քառակի չեմպիոն, շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը: Մինչ մրցաշարի մեկնարկը, բացման խոսքով հանդես եկավ Տիգրան Խաչիկյանը, որը մաղթելով բոլորին արդյունավետ խաղ՝ մասնավորապես նշեց. «…Այս մրցաշարը լինելու է այն արդյունավետ օղակը, որը կտրելու է դատապարտյալին առօրյա հոգեբանությունից դեպի այս մրցույթ, դեպի մտքի խաղ… Սա վերասոցիալականացման գործիք է նաև, և տրամադրված ենք, որ նման միջոցառումները դարձնենք մշտապես կիրառելի՝ փոքրիշատե թեթևացնելու այն հոգևոր բեռը, որ ունեն այսօր դատապարտյալները»։ Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, հաղթանակ մաղթելով մասնակիցներին, ավելացրեց, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական բոլոր հիմնարկների 4 ուժեղագույնները հնարավորություն կունենան մասնակցելու շախմատային 8 հզոր երկրների քրեակատարողական հիմնարկների միջև օնլայն իրականացվող առաջնությանը: Սպորտային միջոցառմանը մասնակցում էր 27 դատապարտյալ, որից 25-ը՝ ցմահ ազատազրկման դատապարտված: 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար գրավեցին ցմահ ազատազրկման դատապարտված Սերգեյ Մովսիսյանը և Արթուր Կոստանյանը, իսկ պատվավոր 1-ին հորիզոնականը զբաղեցրեց Արման Մնացականյանը: Հաղթողներն արժանացան պատվոգրերի: Մրցաշարի ավարտին կազմակերպիչները շնորհավորեցին բոլոր մասնակիցներին` շեշտելով նմանատիպ միջոցառումների կարևորությունը ազատազրկված անձանց ժամանցի, արդյունավետ առօրյայի կազմակերպման և հասարակության մեջ ինտեգրվելու տեսանկյունից: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր