6516 դիտում
23:18 29-03-2019
Փաշինյանը և Ալիևը պայմանավորվել են իրականացնել մի շարք մարդասիրական միջոցառումներ. վարչապետի աշխատակազմ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վիեննայում պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել մի շարք մարդասիրական միջոցառումներ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում այսօր կայացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները:
Հանդիպումը սկսվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող քննարկումները շարունակել են առանձնազրույցի ընթացքում: Հանդիպման ավարտին մոտ համանախագահները և ԱԳ նախարարները կրկին միացել են երկու երկրների առաջնորդներին:
Կառուցողական մթնոլորտում անցած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը վկայակոչել են Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները, կարևորել հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ քայլերի իրականացումն ու ուղիղ հաղորդակցության մեխանիզմների բարելավումը: Զրուցակիցներն ընդգծել են բանակցային գործընթացի համար բարենպաստ Հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով նպաստավոր մթնոլորտ ձևավորելու և այդ ուղղությամբ շոշափելի քայլերի իրականացման կարևորությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել մի շարք մարդասիրական միջոցառումներ:
Կողմերը հանձնարարել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ համաձայնելով շարունակել երկխոսությունը:
Նմանատիպ նյութեր
10343 դիտում
22:26 12-12-2020
Հրանտ Բագրատյան. Ասում են, պայմանավորվել ենք, որ այս գյուղերը մեզ պիտի տաք. Նիկոլ, էլ ի՞նչ ես պայմանավորվել
13606 դիտում
20:43 21-02-2022
Պուտինը Փաշինյանին գարնանն է հրավիրել Մոսկվա, Փաշինյանն էլ Պուտինին է Երեւան հրավիրել. ՀՀ վարչապետի աշխատակազմ
Այս բաժնից
556 դիտում
14:38 04-11-2024
Երևանից Գյումրի Հյուսիս-հարավ ճանապարհը 2025-ին ամբողջությամբ պատրաստ կլինի. Սանոսյան
574 դիտում
14:22 04-11-2024
Մարգարայի անցակետի վերանորոգման համար ծախսվել է ավելի քան 1 միլիարդ դրամ․ ՊԵԿ նախագահ
595 դիտում
13:57 04-11-2024
Որևէ որոշում չկա, որ «Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը. Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն