211652_close_icon
views-count3953 դիտում article-date 09:25 30-03-2019

Առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարած անձը նշանակվել է ԲԷՑ-ի Արևմտյան մասնաճյուղի տնօրեն․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ ուշագրավ նշանակում է արվել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում: Պետական այս կազմակեր­պության Արևմտյան (Գյումրի) մասնաճյուղի տնօրեն է նշանակվել Ար­սեն Գաբրիելյանը: Այս անուն-ազգանունը գուցե շատերին ոչինչ չասի, սակայն պարզվում է, որ նա բավականին «հայտնի» է եղել մոտ 3 տարի առաջ: Առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով 2016թ. փետրվարի 29-ին նա ձերբակալվել է ՀՀ քննչա­կան կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով: Բանն այն է, որ փաստացի Գաբրիելյանին պատկանող ՀԷԿ-ից «Հայաստանի էլեկտրա­կան ցանցեր» ՓԲԸ առաքված էլեկտրաէներգիայի իրական ծավալը երեք տարի շարունակ ներկայացվել է շատ ավելին: Արդյունքում, ըստ ՔԿ հաղորդագրության, հափշտակվել է 95 մլն դրամ: Այնուհետ գործը կարճվել է, քանի որ վնասն ամբողջությամբ հետ է վերադարձվել ՀԷՑ-ին: Այդ ժամանակահատվածում Գաբրիելյանը զբաղեցրել է «Հայաս­տանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի իրացման տնօրենի տեղակալի պաշտոնը և ի պաշտոնե ղեկավարել է արտադրող կայաններից էլեկտ­րաէներգիայի գնման և վաճառքով զբաղվող՝ ՀԷՑ-ի համապատասխան ստորաբաժանման աշխատանքները: Ուշագրավ է, որ այդ տարիներին նույն ՀԷՑ-ը խոսում էր կորուստների 14 տոկոսի նվազեցման անհնարի­նության մասին, մինչդեռ այսօր դրանք 9 տոկոս են կազմում: Փաստա­ցի «նոր Հայաստանում» պետական կառույցում պաշտոնի է նշանակ­վում անձ, ով, ըստ էության, ժամանակին օգտագործելով իր պաշտո­նեական դիրքը՝ առանձնակի խոշոր չափերի հափշտակությամբ է զբաղվել: Իսկ Պետական վերահսկողական ծառայությունը, իրավապահ մարմինները մշտապես խոսում են կոռուպցիայի ու արատավոր այլ երևույթների դեմ պայքարի մասին, այդ թվում, ի դեպ, ԲԷՑ-ում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր