4843 դիտում
10:58 30-03-2019
Հո սաղ կյանքս չե՞մ ծառայելու․ Օգանովսկին՝ իր հրաժարականի մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` առաջիկայում հրաժարական կներկայացնի ԼՂՀ պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը` Օգանովսկին: Ըստ տեղեկությունների` վերջինիս առաջիկայում պետք է հարցաքննեն նաև 2008 թվականի Մարտի 1-ի գործի շրջանակներում:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել Ս. Կարապետյանից, որը հայտարարեց. «Ես դեռ կկողմնորոշվեմ, կասեմ: Դեռ հրաման չկա: Կարող է` զորացրվեմ: Հո սաղ կյանքս չե՞մ ծառայելու…»:
Իսկ մարտի 1-ի հարցաքննության մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցից Կարապետյանը հանկարծակի վրդովվեց, ինչ-որ անհասկանալի բառեր ասաց ու անջատեց հեռախոսը: Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն տևական ժամանակ փորձում է Օգանովսկուն հրավիրել հարցաքննության, սակայն նա լռելյայն շրջանցել է թեման, իսկ բերման ենթարկել իրավապահները չեն ուզեցել՝ հաշվի առնելով փաստը, որ նա ոչ թե ՀՀ, այլ Արցախի Հանրապետության զինվորական պաշտոնյա է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
20978 դիտում
21:06 25-02-2021
Գեներալ Օգանովսկին միանում է Փաշինյանի հրաժարականի՝ բանակի պահանջին
2439 դիտում
10:49 03-04-2019
Ուշագրավ հրաժարական. Օգանովսկին ևս հարցաքննվել է Մարտի 1-ի գործով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1057 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»