2212 դիտում
16:32 31-03-2019
Րաֆֆի Հովհաննիսյան. «2 տարի անց ակնհայտ կլինի՝ ինչպե՞ս ենք դիտարկում Արցախը՝ որպես Հայաստանի մաս, թե՞ որպես հայկական 2-րդ պետություն». Aravot.am
[url=https://www.aravot.am/2019/03/31/1032661/?fbclid=IwAR3--PAFbgUAypo_NA6j6oUXC4TI0oWX35cAMNbqAXtAceoXFeUe1xd5Q2c]Aravot.am[/url]-ը գրում է. Այսօր «Ժառանգություն» կուսակցության 12-րդ համագումարն է: Կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին ելույթից առաջ ներկայացրեցին Պարույր Սեւակի խոսքերով․ «Թե նոր զոհ է պետք ընդհանուր գործին, այդ ո՞ւմ եք փնտրում, ես արդեն հո կամ»։ Ապա շարունակեցին Հովհաննիսյանին ներկայացնելը. «Նա անկախ Հայաստանի զարգացման ընթացքի մեջ բեկում մտցրեց, փոխեց ֆեոդալական մտածելակերպը, քաղաքական դպրոց ստեղծեց, սովորեցրեց քաղաքական մշակույթ, միշտ բերեց ու ոչինչ չտարավ: Տակավին պատանի դարձավ ՀՀ ԱԳ նախարար եւ նորանկախ պետությունը ներկայացրեց աշխարհին…»:
Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում ասաց․ «Մարդիկ ուզենան, թե՝ չէ, քաղաքացիական գիտակցություն ունենան, թե՝ չէ, տղամարդություն տիրապետեն, թե՝ չէ՝ ընդունելու համար, որ «Ժառանգությունը» մեր ազգի նվիրյալ մասն է: Մի բան ակնհայտ է՝ «Ժառանգությունն» իր ներդրումը ունի ամեն տեղ՝ հասարակության մեջ, քաղացաքացիական պայքարում, մեծ գործի համար մեկ կաթիլը ուրիշների համար ծառայության ճանապարհ է հարթել, եւ այդտեղ է հպարտությունը, արժանապատվությունը եւ բուն «ժառանգությունը»:
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/03/31/1032661/?fbclid=IwAR3--PAFbgUAypo_NA6j6oUXC4TI0oWX35cAMNbqAXtAceoXFeUe1xd5Q2c]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
961 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
949 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
877 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր