Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Mercedes-ը, Oepl Astra-ն և Mitsubishi Grandis-ը. Mercedes-ը հայտնվել է ձորակում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 14.8-րդ կմ հատվածում բախվել են Մարտունի քաղաքի բնակիչ, 37-ամյա Վարդան Ալեյանի վարած Oepl Astra մակնիշի 34 CD 530 համարանիշի, Երևանի բնակիչ, 39-ամյա Հրաչիկ Գասպարյանի վարած Mitsubishi Grandis մակնիշի 99 GD 919 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ, 30-ամյա Արտակ Ավետիսյանի վարած Mercedes մակնիշի 10 RA 808 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում, ինչի հետևանքով պոկվել է նաև անվահեծանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ա.Ավետիսյանն ու նրա ուղևոր, համագյուղացի, 27-ամյա Զոհրաբ Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճանապարհը եղել է մերկասառույց:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի