1337 դիտում
14:51 01-04-2019
Անդրանիկ Քոչարյանի կարծիքով` Հայաստանը ներկայում լուծում է արժանապատիվ խաղաղության հասնելու խնդիր
Հայաստանը լրացուցիչ ռազմական հարց լուծելու խնդիր չունի, Հայաստանն ունի միայն արժանապատիվ խաղաղության հասնելու խնդիր: «[url=https://armenpress.am/arm/news/969658.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի Նյու Յորքում արած հայտարարությանը:
«Մենք զինադադարի ենք հասել խաղաղություն պարտադրելով: Խաղաղության կոնցեպցիան միշտ եղել է մեր պաշտպանական ռազմավարության հիմքում: Մենք լրացուցիչ որևէ ռազմական հարց լուծելու խնդիր չունենք, մենք արժանապատիվ խաղաղության հասնելու խնդիրն ենք լուծում այսօր»,- ասաց Քոչարյանը:
Նա նշեց, որ 90-ականներին Հայոց բանակի ստեղծումից սկսած Հայաստանը լուծել է խաղաղության խնդիր: Քոչարյանի կարծիքով` մեր խնդիրն այսօր այդ խաղաղությունը պահելն է ու վերջնական արժանապատիվ խաղաղության հասնելու գործընթացները մոտեցնելն այն իրողություններին, որոնց պետք է կարողանանք հասնել բանակցային գործընթացներում:
Տոնոյանը օրեր առաջ Նյու Յորքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտնել է, որ Արցախի խնդրի կարգավորման համար «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը չի լինելու, ինքն այն վերաձևակերպել է «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
490 դիտում
18:42 29-10-2024
Անատոլի Տորկունովը և «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի ղեկավարը հուշագիր են ստորագրել
562 դիտում
18:05 29-10-2024
Վարչապետը Բուդապեշտում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին
511 դիտում
17:50 29-10-2024
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կոլումբիա