211652_close_icon
views-count2215 դիտում article-date 16:54 02-04-2019

Հարկադիր կատարման ծառայությունում քննարկվել և ամփոփվել են Ծառայության 2019 թ. 1-ին եռամսյակի գործունեության արդյունքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ս/թ ապրիլի 1-ին Հարկադիր կատարման ծառայությունում քննարկվել և ամփոփվել են Ծառայության 2019 թվականի 1-ին եռամսյակի գործունեության արդյունքները: Հրավիրված աշխատանքային ամփոփիչ խորհրդակցությունը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը: Խորհրդակցության ընթացքում, ըստ սահմանված օրակարգի, Ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետ Լևոն Բալյանը ներկայացրել է զեկույց՝ հաշվետու ժամանակահատվածում Ծառայության կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ: 2019 թվականի 1-ին եռամսյակում Ծառայության կողմից բռնագանձվել է 7 342 274 541 ՀՀ դրամ, ինչը գերազանցել է 2018 թվականի ցուցանիշը շուրջ 29,32 %-ով: Հաշվետու ժամանակահատվածում ընթացք է տրվել 299 258 կատարողական վարույթների, այս ցուցանիշը նվազել է 2018 թվականի ցուցանիշի համեմատ 14,96%-ով : Մնացորդ կատարողական վարույթների թիվը կազմել է 31 765: Միաժամանակ նշված ժամանակահատվածում ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 33 84 դիմում և գրություն, թեժ գիծ ծառայության կողմից ստացվել է 144 բողոք, իսկ Ծառայության արագ սպասարկման գրասենյակում սպասարկվել են 17 395 քաղաքացիներ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի և գլխավոր հարկադիր կատարողի տեղակալների կողմից կատարվել է թվով 10 քաղաքացու ընդունելություն: Ծառայության բաժինների պետերը ներկայացրել են առաջին եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, բաժիններում առկա խնդիրներն ու Ծառայության ղեկավարից ստացել կոնկրետ հանձնարարականներ: Ի թիվս կատարողական վարույթներին առնչվող այլ հարցերի՝ խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը պահանջել է Ծառայության բաժինների ղեկավարներից խստորեն պահպանել կատարողական վարույթների իրականացման ժամկետները, կարգադրել է լինել խիստ հետևողական աշխատանքային կարգապահության պահպանման հարցում, աշխատել բարձր պատասխանատվությամբ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն ամփոփելով խորհրդակցությունը Ծառայության ղեկավար անձնակազմին տվել է հանձնարարականներ՝ կապված առաջիկա աշխատանքների իրականացման հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր