211652_close_icon
views-count1816 դիտում article-date 13:08 09-07-2019

Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2019-ի 1-ին կիսամյակի գործունեության արդյունքները

Հարկադիր կատարման ծառայությունում ս/թ հուլիսի 8-ին քննարկվել և ամփոփվել են Ծառայության 2019 թվականի 1-ին կիսամյակի գործունեության արդյունքները: Հրավիրված կիսամյակային աշխատանքային խորհրդակցությունը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը: Խորհրդակցության ընթացքում, ըստ սահմանված օրակարգի, Ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետը ներկայացրել է հաշվետու զեկույց՝ բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ: 2018 թվականի 1-ին կիսամյակում Ծառայության կողմից բռնագանձումների ընդհանուր ծավալը կազմել է 15 112 938 554 ՀՀ դրամ, ինչը գերազանցել է 2018 թվականի ցուցանիշը շուրջ 38,10 %-ով: Հաշվետու ժամանակահատվածում ընթացք է տրվել 606 070 կատարողական վարույթների, այս ցուցանիշը 2018 թվականի համեմատ նվազել է 5,87%-ով: Ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը կազմել է 578 090, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 3,15%-ով: Մնացորդ կատարողական վարույթների թիվը կազմել է 27 980: Ծառայության բաժինների պետերը ներկայացրել են կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները, բաժիններում առկա խնդիրներն ու Ծառայության ղեկավարից ստացել կոնկրետ հանձնարարականներ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Հակոբյանն կարգադրել է խստագույնս հետևողական լինել ուղղակի վաճառքի ներկայացվող գույքի վաճառքի ողջ գործընթացին և հաշվետու լինել արդյունքների վերաբերյալ: Ի թիվս կատարողական վարույթներին առնչվող այլ հարցերի՝ խորհրդակցության ընթացքում Հակոբ Հակոբյանն հանձնարարել է Ծառայության աշխատակիցներին խստորեն պահպանել կատարողական վարույթների իրականացման ժամկետները, պահանջել է լինել խիստ հետևողական աշխատանքային կարգապահության պահպանման հարցում, գործողություններում՝ օպերատիվ և աշխատել սրտացավությամբ: Քաղաքացիների հետ տարվող աշխատանքների առումով գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարի պահանջն անփոփոխ է՝ Ծառայությունը պետք է շարունակի բաց և հասանելի աշխատելաոճը, տեղեկատվության հասանելիություն ապահովելով քաղաքացիների համար, յուրաքանչյուր քաղաքացու դիմումին առավել հանգամանալից, պարզ, միաժամանակ նաև օրենքի սահմաններում տալով սպառիչ պատասխաններ: Ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը Հակոբ Հակոբյանը դրական է գնահատել Ծառայության 2019 թվականի առաջին կիսամյակի աշխատանքների արդյունքները իր խոսքում նշելով, որ, թեև թվային ցուցանիշներն գոհացուցիչ են, այդուհանդերձ նոր նշաձող պետք է դրվի Ծառայության առջև և նոր հաջողություններ արձանագրվի: Հակոբ Հակոբյանն հանձնարարականներ է տվել Ծառայության ղեկավար անձնակազմին առաջիկա աշխատանքների իրականացման հետ կապված:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր