2020 դիտում
14:49 02-04-2019
Մարտական պատրաստության ու սպառազինության առումով որակական փոփոխություններ ունենք. Գաբրիել Բալայան
Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը կարողացել է բավականաչափ լրացնել բանակի զինանոցը և մարտական պատրաստության աստիճանը բերել շատ ավելի զգոն վիճակի:
Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանը ի՞նչ դասեր է քաղել 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից:
«Մենք արդեն իսկ սկսել ենք քանակականը որակականով փոխարինելու շրջափուլը: Ինձ թվում է, որ դրանով ամեն ինչ ասված է: Այսինքն՝ մենք որակական լուրջ փոփոխություններ ենք այս ընթացքում արել ինչպես անձնակազմի մարտական պատրաստության առումով, այնպես էլ սպառազինության ու ռազմամթերքի, տեխնիկական միջոցների մասով, որոնցով համալրվել են զինված ուժերը. դա տեսադիտարկման սարքերն են, ավտոմատացված կառավարման սարքերն են և վերլուծական այն կարողությունները, որ մենք ունենք»,- ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարարը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
721 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
589 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
547 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին