3129 դիտում
16:37 02-04-2019
Զինեդին Զիդան. Երաշխավորում եմ, որ հաջորդ մրցաշրջանում «Ռեալում» դարպասապահի հարց չի լինի
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է թիմում դարպասապահի հարցին: Լա Լիգայի վերջին տուրում՝ «Ուեսկայի» հետ հանդիպմանը «Ռեալի» դարպասապահը նրա որդին էր՝ 20-ամյա Լյուկա Զիդանը: Կեյլոր Նավասը մնացել էր պահեստայինների նստարանին, իսկ Տիբո Կուրտուան վնասվածք ուներ:
«Ինչ վերաբերում է Լյուկային, ապա ինձ ճանաչողները հասկանում են, որ նա այստեղ է արժանիորեն: Նա 16 տարեկանից «Ռեալում» է հայտավորված, ինչպես Կարվահալն ու ուրիշները: Նա «Ռեալի» խաղացողներից մեկն է, ոչ ավելին: Ինձ միևնույն է, որ ինչ որ մեկը փորձում է դրան անձնական ենթատեքստ տալ:
Ինչ վերաբերում է դարպասապահների հարցին, ապա ամեն ինչ կախված է նրան, թե հաջորդ մրցաշրջանում ով է լինելու թիմում: Մենք երեք լավ դարպասապահ ունեն և կտեսնենք, թե ինչ ենք անելու ամռանը:
Սակայն այժմ ես կարող եմ վստահեցնել, որ հաջորդ տարի մենք դարպասապահի հարց չենք ունենալու: Հաջորդ մրցաշրջանում ամեն ինչ ջրի պես պարզ է լինելու», ասել է Զիդանը:
Նմանատիպ նյութեր
6237 դիտում
16:12 28-02-2016
Զինեդին Զիդան. Հնարավոր է, հաջորդ մրցաշրջանում «Ռեալը» նոր մարզիչ կունենա
3448 դիտում
16:06 11-04-2016
Զինեդին Զիդան. «Ռեալում» բոլորն են հասկանում, թե ինչ է սպասվում երեքշաբթի օրը
2725 դիտում
15:04 31-07-2016
Զինեդին Զիդան. Մորատան կմնա «Ռեալում», Խեսեն կարող է հեռանալ
Այս բաժնից
2827 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2353 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում
2647 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ