211652_close_icon
views-count2728 դիտում article-date 15:04 31-07-2016

Զինեդին Զիդան. Մորատան կմնա «Ռեալում», Խեսեն կարող է հեռանալ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է թիմի հարձակվողներ Ալվարո Մորատայի և Խեսե Ռոդրիգեսի շուրջ իրավիճակի մասին: «Մորատան «Ռեալի» խաղացող է: Ուրախ ենք, որ նա տուն վերադարձավ: Նա կմնա մեր մոտ: Խեսեի ապագան մենք քննարկել ենք, այդ իսկ պատճառով նա չի մասնակցել «Չելսիի» հետ ընկերական խաղին: Նա բանակցություններ է վարում ՊՍԺ-ի հետ, թեպետ առայժմ պաշտոնական պայմանավորվածություններ չկան: Ահա այսքանը, որ գիտեմ», ասել է Զիդանը:

Նմանատիպ նյութեր