145305 դիտում
22:26 02-04-2019
Երևանում 37–ամյա վարորդը, ով եղել է ամենաբարձր աստիճանի խմած, KIA-ով մխրճվել է բնակելի տան մեջ. տունը դարձել է ոչ բնակելի. կան վիրավորներ. ժամանել են Երևանի ՃՈ պետն ու տեղակալը և թաղապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00- սահմաններում 37-ամյա Վահե Մարտիրոսյանը իր վարած KIA մակնիշի 01 AM 044 համարանիշի ավտոմեքենայով Շահամիրյան 9 փողոցում մխրճվել է թիվ 17 տան մեջ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով տան ահագին հատված փլուզվել է, իսկ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության թիվ 64 բրիգադի բժշկուհի Ուրարտուհի Վարդանյանն ու բուժակ Դավիթ Մուրադյանը նախ տեղում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերեցին տանը գտնվող երեխաներին, որից հետո րնանց տեղափոխեցին հիվանդանոց։ Որոշ ժամանակ անց հերթական բժիշկների բրիգադը, ժամանելով դեպքի վայր, ևս 3 հոգու տեղափոխեց հիվանդանոց։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի, Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Աշոտ Գասպարյանի գլխավորությամբ:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին տեղեկանալով՝ ժամանել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, ով տեղում հանձնարարականներ տվեց թաղապետարանի համապատասխան բաժինների աշխատակիցներին և խոստացավ, որ հնարավորի սահմաններում սատար են կանգնելու տուժած բնակիչներին:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան):
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ամբողջական տվյալները:
Տան պատը, առաստաղը ամբողջովին դարձել են ոչ պիտանի, իսկ տանը այդ հատվածում երեխաները խաղալիս են եղել, երբ ծալապակաս վարորդը KIA-ով մխրճվել է տան մեջ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 157+
157+