211652_close_icon
views-count1335 դիտում article-date 10:36 04-04-2019

Մսամթերքն ու ոչ ալկոհոլա­յին խմիչքը էժանացել են, հացն ու ալյուրը՝ թանկացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա մարտ ամսվա ընթաց­քում, պաշտոնական տվյալներով՝ ալյու­րի գինը բարձրացել է 4, հացինը՝ 1.3 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տե­ղեկացավ, որ այս տարվա մարտին, փետրվարի համեմատ, Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 0.1 տոկոս գնաճ: Այն հիմնականում պայմանավորվել է ոչ պարենային ապ­րանքների 0.6 տոկոս գնաճով: Փոխարենը նույն ժամանակահատվածում էժա­նացել է մսամթերքն ու ոչ ալկոհոլա­յին խմիչքը: Մսամթերքի շուկայում ար­ձանագրված գնանկումը կազմել է 0.7 տոկոս, հիմնականում նվազել են տավա­րի ու խոզի մսի գները: Բայց, չնայած սրան, թռչնամիսն է թանկացել 2.1 տո­կոսով: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ հացաբուլկեղենն ու ձավա­րեղենը ևս թանկացել են. այս շուկայում մարտին, փետրվարի համեմատ, արձա­նագրվել է 1 տոկոս գնաճ»,- ասել է նա»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր