1783 դիտում
13:17 04-10-2019
Սեպտեմբերին 12-ամսյա գնաճը 0.5% է, սննդամթերքի գները նվազել են 1.4%-ով, 4.7%-ով թանկացել է ալկոհոլային խմիչքը, ծխախոտը, 9%-ով՝ հագուստն ու կոշիկը. ԱՎԿ
Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի՝ ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը` 2019թ. սեպտեմբերը 2018թ. սեպտեմբերի նկատմամբ, կազմել է 0.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.2%: Հունվար-սեպտեմբերին 2018թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ գնաճը կազմել է 1.6%:
Այսպիսով, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները 2019թ. սեպտեմբերին 2018թ. սեպտեմբերի նկատմամբ 1.4%-ով իջել են, նախորդ ամսվա նկատմամբ գնային փոփոխություն չի եղել: Ալկոհոլային խմիչքը և ծխախոտային արտադրատեսակները 12 ամսում թանկացել են 4.7%-ով, օգոստոսի նկատմամբ՝ 0.4%-ով:
Հագուստը և կոշիկի 12-ամսյա գնաճը կազմել է 9%, նախորդ ամսվա նկատմամբ 2.6% է աճը կազմել: Առողջապահության 12-ամսյա գնաճը 1.4% է, տրանսպորտինը՝ 2,2%, կրթությունը՝ 1.4%, ռեստորաններ և հյուրանոցները՝ 1,6%, տարբեր ապրանքներ և ծառայությունները՝ 0,4%, հանգիստ և մշակույթի ոլորտում 1,2% գնանկում է արձանագրվել 12 ամսում:
Նշենք, որ ամսական կտրվածքով Հայաստանի Հանրապետությունում սպառողական գների ինդեքսի հաշվարկման համար Երևան քաղաքում և հանրապետության 10 մարզերում սահմանված մեթոդաբանությամբ իրականացվում է սպառողական գների (սակագների) դիտարկում: Սպառողական գների ինդեքսի հաշվարկման համար ՍԳԻ-ի զամբյուղում ներառված է 450 ապրանք-ծառայություն (շուրջ 8000 ապրանք (ծառայություն)–ներկայացուցիչ):
Նմանատիպ նյութեր
663 դիտում
09:21 15-10-2020
Սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը 0.8 տոկոսով էժանացել են․ «Ժողովուրդ»
4261 դիտում
10:13 04-06-2020
Ալկոհոլային խմիչքի 11.9 տոկոս գնաճ է գրանցվել, ծխախոտը թանկացել է 10.4 տոկոսով. «Ժողովուրդ»
1012 դիտում
17:21 31-10-2023
Սեպտեմբերին 12-ամսյա գնաճը ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 0.1 տոկոս. ԿԲ
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված