2644 դիտում
10:09 05-04-2019
«Սասնա ծռերը» որոշել է Արցախում անցնել «պլան բ»-ին. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, «Սասնա ծռեր» կուսակցությունը որոշել է Արցախում անցնել «պլան բ»-ին:
Բանն այն է, որ իրենց ոչ շատ մեծ, բայց կայուն համախոհների մեծ մասը Հայաստանում է, իսկ Արցախում հնարավոր չի դառնում համակիրների կայուն բանակ ձևավորել: Ուստի նրանք տեղերում փորձում են ճշտել, թե ով կարող է միանալ ֆորս-մաժորային վիճակներին, եթե, իհարկե, դրա անհրաժեշտությունը լինի:
Ըստ շրջանառվող լուրերի, «Սասնա ծռերը» համարում են, որ անցած տարի ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունն արդյունք էր առաջին հերթին ՊՊԾ գնդի գրավման ու, ըստ այդմ, իշխանությունների դիմադրողականության նվազեցման:
Ուստի նրանք մտածում են իրականացնել այնպիսի քայլեր, որ հետագայում Արցախում իրենք տեր դառնան իշխանությանը, ու ոչ ոք չկարողանա, ի տարբերություն Հայաստանի, իրենցից «խլել» դափնիները»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2501 դիտում
09:20 21-07-2020
Ի՞նչ են իրարից ուզում ՀԱԿ-ն ու «Սասնա ծռերը». «Փաստ»
16865 դիտում
23:00 31-07-2016
Պանտագրյուելը և Սասնա Ծռերը
14925 դիտում
23:04 06-08-2016
Արեգնազանը, ազատության համար պայքարն ու Սասնա ծռերը
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը