2925 դիտում
18:04 05-04-2019
Սա ՊԵԿ-ի կողմից հետապնդում է «Սպայկա»–ի նկատմամբ, ներկայացված 7 մլրդ դրամի պահանջը շինծու թիվ է. «Սպայկա»-ի տնօրեն. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2019/04/05/spayka/2966175?fbclid=IwAR2SCo1gJNq4I5o7boz3SKOcV-px8dzZ6gyQDWTOyHWrVv_7jpzud5Pdj2g]Tert.am[/url]-ը գրում է. «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը, ում Պետական եկամուտների կոմիտեն մեղադրանք է առաջադրել ավելի քան 7 մլրդ դրամի մաքսատուրք և հարկ վճարելուց խուսափելու հատկանիշներով, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադարձավ մեղադրանքին՝ նշելով, որ ՊԵԿ-ը 7 մլրդ դրամի պահանջն ուռճացրել է, որպեսզի «ժողովրդի համար սիրուն լինի և ժողովուրդը ՊԵԿ-ի կողքին լինի»:
«Այդ 7 մլրդ թիվն ինչի՞ց է բաղկացած։ 5,5 մլրդն ավելացված արժեքի հարկն է, այդ ապրանքը եկել և գնացել է ԵԱՏՄ: Այս շինծու թիվը՝ 7 մլրդը, իրավաբանությանը չի համապատասխանում: Ապօրինաբար են «Գրին պրոդուկտը» բերել և կապել «Սպայկայի» հետ։ Քանի որ «Գրին պրոդուկտ»–ով վճարող չկա, դրա համար «Սպայկայի» հետ են փոխկապակցում, որ այդ գումարը կորզեն»,- ասաց նա և պատմեց, որ պարբերաբար փորձել է հանդիպում կազմակերպել ՊԵԿ նախագահի հետ, սակայն չի հաջողվել:
Դավիթ Ղազարյաննը նաև նշեց, որ այս քրեական հետապնդման պատճառով Եվրասիական զարգացման բանկը դադարեցրել է ֆինանսավորումը, որով նախատեսել էին 100 մլն դոլարի ներդրում անել և 1000 աշխատատեղ ստեղծել:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/04/05/spayka/2966175?fbclid=IwAR2SCo1gJNq4I5o7boz3SKOcV-px8dzZ6gyQDWTOyHWrVv_7jpzud5Pdj2g]այստեղ [/url]
Նմանատիպ նյութեր
6713 դիտում
12:42 04-05-2019
«Սպայկա»-ի տնօրենը 1 մլրդ դրամ է վճարել. նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխվել է. ՊԵԿ
3113 դիտում
13:59 19-03-2020
25 մլրդ դրամի աջակցություն բիզնեսին, 25 մլրդ դրամի սոցաջակցության փաթեթ․ վարչապետ
Այս բաժնից
622 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
694 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
742 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից