9304 դիտում
11:21 06-04-2019
«Թեղուտ»-ը վերաբացվում է. ո՞վ է նոր օպերատորը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թեղուտ» ընկերությունում վերագործարկման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ «Թեղուտի վերաբացում» նախաձեռնության ղեկավար Կարեն Միքայելյանից:
Նրա խոսքերով՝ «Թեղուտ» ընկերությունում գործադիր և գլխավոր տնօրեններ են արդեն նշանակվել, գլխավոր տնօրենն ազգությամբ ռուս է: Մոտ երեք ամսից ընկերությունը հնարավորություն կունենա շահագործել հանքավայրը:
Նշենք, որ այժմ Թեղուտի հանքավայրն ռուսաստանյան ՎՏԲ բանկի հսկողության տակ է: Բանկի ղեկավարությունը նոր օպերատոր է ներգրավել հանքավայրը շահագործելու նպատակով: Խոսքը ռուսաստանաբնակ, ազգությամբ հայ գործարար Նորիկ Պետրոսյանի մասին է, որը, ըստ որոշ տեղեկությունների, Ռուսաստանում ևս հանքարդյունաբերությամբ է զբաղվում: Պարզվում է՝ Նորիկ Պետրոսյանն արդեն սկսել է զբաղվել Թեղուտով»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
5257 դիտում
09:07 29-09-2020
Փակված զինկոմիսարիատները վերաբացվում են. «Ժամանակ»
964 դիտում
19:41 18-04-2024
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»