56468 դիտում
10:27 08-04-2019
Լրիվ հայկական կինո՝ Երևանում. գնդապետի եղբոր տղա ներկայացած 24-ամյա երիտասարդը փախցրած Opel-ով հայտնվեց ոստիկանների թակարդում. նա համաներումով նոր էր ազատվել
Երեկ՝ ապրիլի 7-ին, ավտոմեքենայի առևանգման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Լ. Թ-ից, ով հայտնել է, որ 5 րոպե առաջ Մյասնիկյան պողոտայից՝ կենդանաբանական այգու մոտից, տաքսի ծառայությանը պատկանող Opel մակնիշի 34 ZA 133 համարանիշի ավտոմեքենան փախցրել են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ծառայողները հայտնաբերում են Opel-ը և հետապնդելով նրան՝ կարողանում են, ժողովրդի լեզվով ասած, «կալմեջ անել» և Հյուսիսային պողոտայում ավտոառևանդիչի դեմն առնել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս բերման է ենթարկվում ոստիկանության կենտրոնական բաժին։
Պարզվում է, որ նա Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 24-ամյա Հովհաննես Խմելյանն է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս 2018 թվականի նոյեմբերին ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով դատապարտված է եղել և համաներումով ազատ է արձակվել։ Վերջինս առևանգված ավտոմեքենայով տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հետապնդման ժամանակ Հ. Խմելյանը վնասել է նաև 2 ավտոմեքենա։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Հ. Խմելյանը տարբեր մարդկանց մոտ ներկայանում է, որ ինքը ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Սամվել Խմելյանի եղբոր տղան է, մինչդեռ, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, նրանք 20 տարուց ավելի է՝ ոչ մի շփում չունեն միմյանց հետ։ Պարզապես Հ. Խմելյանն ամեն անգամ շահարկել է Ս. Խմելյանի անունը։
[b]Համաներմամբ ազատ արձակված 24-ամյա Հովհաննես Խմելյանն է
[/b][img]https://st0.shamshyan.com/editor/0039691001554705377940179.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
21048 դիտում
09:23 09-10-2018
Նիկոլ Փաշինյանը հայտնվեց ռուսական իշխանության լարած թակարդում․ «Ժամանակ»