21051 դիտում
09:23 09-10-2018
Նիկոլ Փաշինյանը հայտնվեց ռուսական իշխանության լարած թակարդում․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Ռուսաստանը դեռևս 2015թ. էր առաջարկում Հայաստանին Սիրիայում համատեղ, այսպես կոչված, հումանիտար առաքելություն իրականացնել, սակայն Սերժ Սարգսյանը մերժում էր առաջարկը՝ մերժումը հիմնավորելով Սիրիայի հայ համայնքի անվտանգությանը սպառնացող վտանգներով:
Հայաստանն առաջարկում էր, որ այդ ակցիան իրականացվի ոչ թե ՌԴ հրամանատարության և ՀՀ դրոշի ներքո, այլ գոնե ՀԱՊԿ հովանու տակ, սակայն ԱՊՀ անդամ այլ երկրներ կտրականապես դեմ էին դրան: Նիկոլ Փաշինյանը համաձայնեց այդ առաջարկին, որ փարատի ՀՀ նոր իշխանության հակառուսական լինելու կասկածները կամ մեղադրանքները, սակայն դրանով հանդերձ հայտնվեց ռուսական իշխանության լարած թակարդում:
Հիմա էլ ՀՀ իշխանությունը խնդիրներ ունի ամերիկյան կողմի հետ: Սիրիա մեկնող հայ սակրավորները, ի դեպ, մասնագիտական պատրաստություն են անցել ամերիկյան մասնագետների մոտ և ամերիկյան ֆինանսավորմամբ:
Եվ այժմ ստացվում է, որ մեկնելով Սիրիա՝ մասնակցելու են ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիոն ուժերի դեմ իրականացվող միջոցառումներին, ականազերծելու են այն ականները, որոնք տեղադրվել են Ասադի ռեժիմի դեմ՝ այդպիսով ի չիք դարձնելով այդ ռեժիմը տապալելու ամերիկյան կողմի ջանքերը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3264 դիտում
20:25 13-09-2022
«Ընդդիմությունն ընկավ իշխանության լարած թակարդը». Ռուբեն Հակոբյան. aravot.am
Այս բաժնից
868 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը